Թեստային առաջադրանք

1․ Որո՞նք են աշխարհագրության ուսումնասիրության նպատակը, օբյեկտը, առարկան և խնդիրները։

Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է իմանալ երկրագնդի բնության , բնակչության և դրանց հետ կապված օրինաչափությունների մասին: Աշխարհագրության խնդիրներից են ուսումնասիրել բնության բաղադրիչները և դրանց փոխազդեցության արդյունքում ձևավորված բնական աշխարհամակարգերը, ինչպես նաև ուսումնասիրել հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով ձևավորված հասարակական գեոհամակարգերը ու բնական և հասարակական գեոհամակարգերի փոխազդեցությամբ ձևավորված բնահասարակական գեոհամակարգերը:

2․ Ո՞րն է սխալ․

   Բնական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Մայրցամաքներիև օվկիանոսների

4․ լանդշաֆտագիտությունը

3․ Ո՞րն է ճիշտ․

Հասարակական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Հնէաշխարհագրությունը

4․ Լանդշաֆտագիտությունը

4․ Ո՞րը երկրի առաջացման վարկած չէ․

1․ Միգամածային

2․ Խորքային գրավիտացիոն

3․ Պատահարային

4․ Հրաբխային

5. Բնութագրումով որոշել վարկածը.  

Ըստ այդ վարկածի` Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ գոյացած մակընթացային ալիքից, որի հետևանքով Արեգակից անջատվել է վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային                             3) խորքային գրավիտացիոն տարբերակման

2) երկնաքարային                           4) պատահարային (աղետային)

6. Արեգակնային համակարգի, Երկիր մոլորակի առաջացման վերաբերյալ միգամածային վարկածի հեղինակ(ներ)ն է(են).

1) Կանտը և Լապլասը              3) Օ. Շմիդտը

2) Ջ. Ջինսը                                  4) Վ. Բելոուսովը

7. Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

8. Որպես գունդ՝ Երկրի միջին շառավիղը հավասար է.

1) 6357 կմ               2) 6378 կմ

3) 6371 կմ                 4) 6387 կմ

9. Օվկիանոսներն ու ծովերը զբաղեցնում են Երկրի մակերեսի.

1) 51 %–ը                        2) 71 %–ը

3) 61 %–ը                        4) 81 %–ը

11. Երկրի ցամաքի մակերեսը կազմում է.

1) 149 մլն քառ. Կմ                                           3) 510 մլն քառ. կմ

2) 361 մլն քառ. կմ                                            4) 759 մլն քառ. Կմ

12.Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

13. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

1) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա` Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով:

2) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել իր առանցքի շուրջը պտտվելու հետևանքով:

3) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա շուրջը Լուսնի պտտվելու հետևանքով:

4) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել Գալակտիկայի շուրջը Արեգակի պտտվելու հետևանքով: r

14. Այն ճանապարհը, որով Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, կոչվում է.

1) ուղեծիր                        2) խավարածիր

3) Ծիր կաթին                       4) լուսածիր

15. Ի՞նչ ուղեծրով է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը.

1) շրջանաձև                  2) էլիպսաձև

3) կոնաձև                       4) քառանկյունաձև

16. Երկրի հասարակածային շառավղի երկարությունն է.

1) 6357 կմ                               2) 6378 կմ

3) 6371 կմ                               4) 6387 կմ

17․ Ի՞նչ ձև ունի երկիրը։

Երկիրը պտտման էլիպսոիդ է։

18․  Նարագրե՜լ երկրի ներքին կառուցվածքը։

Երկիրը կազմված է մի քանի շերտերից՝ միջուկ, միջնապատյան կեղև, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթաշերտերի։

19. Երկիրը ի՞նչ ուղղությամբ է պտույտ կատարում․

1․ Հարավ- արևմուտք

2․ Հյուսիս- արևելք

3․Արևմուտք  – արևելք

4․ Հարավ- արևելք

20․ Ո՞րն է սխալ․

Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի  սեղմվածությունը

3․ Երկրի գնդաձևությունը

4․ Երկրի օրական ռիթմը

21․  Ի՞նչ ազդեցություն ունի Կորիոլիսի ուժը։

Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով շարժվող մարմինների նկատմամբ առաջանում է շեղող ուժ, որը կոչվում է Կորիոլիսի ուժ: Այդ ուժի հետևանքով Երկրի վրա հորիզոնական ուղղությամբ շարժվող օբյեկտները շեղվում են իրենց սկզբնական ուղղությունից հյուսիսային կիսագնդում դեպի աջ, հարավայինում` ձախ:

22․ Ինչպես է կատարվում ժամային գոտիների առանձնացումը։

Զրոյական միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը:
Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտի։ Եվ այդ սկզբունքով առանձնացվել են 24 ժամային գոտիներ։

23․  Երկրի տարեկան պտույտի աշխարհագրան հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի  սեղմվածությունը

3․  Ժամերի տարբերությունը երկրի վրա

4․ Տարվա եղանակների փոփոխությունը

24․ Նկարագրեք Երկրի դիրքը Արեգակի նկատմամբ՝ հունիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին։

Դեկտեմբերի 22-ին Երկիրը հարավային կիսագնդով թեքված է դեպի Արեգակը, և ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հվ. լ. 23,5° զուգահեռականի` հվ. արևադարձի վրա:

25․ Նկարագրեք Երկրի դրքը Արեգակի նկատմամբ՝ սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին։

Սեպտեմբերի 23–ին և մարտի 21–ին Երկիրը հասարակածի կողմով է թեքված
դեպի Արեգակը։

Leave a comment

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started