Վահան Տերյանի բանաստեղծությունները

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1908 Continue reading “Վահան Տերյանի բանաստեղծությունները”

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և բանակը

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական  Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։ Continue reading “Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և բանակը”

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started