Տեղեկություններ այն հիգենայի պարագաների մասին, որոնք ես օգտագործում եմ

Topicrem __ Ultra-Moisturizing Body Milk

Միակ քսուկը, որը ես օգտագործում եմ: Դեռ մանկուց տանել չեմ կարողացել քսուկները, միշտ զզվել եմ, երբ դեմքիս քսուկ են քսել, իսկ քսելուց հետո միշտ միանգամից լվանում էի: <<Ուլտրա-փափկացնող մարմնի կաթը>> օգտագործում եմ քթիս մաշկային խնդիրների համար, այդ հադվածիս մաշկը չոր է և թեփոտում է, իսկ այս քսուկը քսելուց հետո, միանգամից արդյունքը երևում է: Անկեղծ խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին, քանզի մաշկը նաև փափկացնում է և լավացնում: Քսել կարելի է չոր մաշկի վրա:

Տուփի վրա գրված է, որ այն նախատեսված է տարիքային ցանկացած խմբի համար: 24 ժամ պահում է փափկացողությունը: Լավ բույր ունի, իսկ մաշկը հարմարավետություն է ստանում ու փափկում է: Օրվա ընթացքում մաշկին քսել 1-2 անգամ:

Այլ տեղեկություն 

Ռուսերեն լեզվով

Անգլերեն լեզվով

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started