Պետք է ասել, որ հասարակական գիտության կողմից առայսօր չի տրված ազգայնականության միասնական, ընդունված սահմանում. կա շփոթ՝ ազգայինի, ազգայնականության և ազգայնամոլության: Մենք, հետևելով Հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք ՙազգային՚ և ՙազգայնական՚ հասկացությունները (պատահական չէ, որ արևմտահայերենում դրանք նույնիմաստ են), միաժամանակ, մերժում՝ ազգայնամոլությունը, ինչպես ամեն մի մոլություն:
Ըստ այդմ, ազգայնականությունը (նացիոնալիզմ)՝ իբրև զգացում, մտածում և գործելակերպ, որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին և հարատևել իր հայրենիքում, առանց ուրիշի հայրենիքի վրա աչք ունենալու, առանց ուրիշին իր կենսակերպը պարտադրելու, այսինքն` առանց ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը խախտելու: Ազգայնականությունն, ուրեմն, ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ և որպես այդպիսին՝ հավիտենական արժեք է:
Այս ձևակերպմամբ, ազգայնականությանն անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որը հատուկ է ազգայնամոլությանը (շովինիզմ): Continue reading “Ազգայնականություն”
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ | Քառյակներ
* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
1890
—————————————————- Continue reading “ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ | Քառյակներ”
ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ
Հովհաննես Թումանյան
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին: Continue reading “ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ”