Վերելք Գութանասար լեռ

Գութանասար հանգած հրաբուխը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին՝ Գեղամա լեռնավահանի արևմտյան մասում: Ընկած է Ֆանտան գյուղից 3 կմ հարավ, իսկ Ջրաբերից 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299.6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։

Econews.am | Գութանասար. ՀՀ Բնության Հուշարձան

Կոնաձև լեռնազանգված է՝ խառնարանով՝ կազմված պլիոցենի լավաներից և խարամներից: Կան պեռլիտի ու պեմզայի պաշարներ: Գութանասար լեռան լանջերին՝ լեռնատափաստանային, բարձրադիր գոտում լեռնամարգագետնային բուսականություն է:

Երթուղի․ Երևան ― Չարենցավան ― Ֆանտան գյուղ ― Գութանասար― Արզականի հանքային տաք աղբյուրներ ― Ֆանտան գյուղ ― Չարենցավան ― Երևան

Երևանից կուղևորվենք Չարենցավանի Ֆանտան գյուղ, Գութանասար լեռան բազային ճամբար: Գյուղի վերջից կսկսենք քայլարշավը դեպի գագաթ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Աժդահակ, Արարատ, Գեղամա լեռներ, Արագած և Հատիս:

ԳՈՒԹԱՆԱՍԱՐ ՀՐԱԲՈՒԽ – idiscoverarmenia

Քայլարշավի երկկողմանի երկարությունը՝ 6 կմ

Բարդությունը՝ միջին

Տևողությունը՝ 3 ժամ

Ձեզ հետ վերցրեք․

Ուսապարկ, քայլքի համար նախատեսված մարզակոշիկ և շարժումը չկաշկանդող տաք հագուստ, քամապաշտպան բաճկոն, տաք գլխարկ, արևապաշտպան գլխարկ, քսուկ, ակնոց, ինչպես նաև մեկօրյա սնունդ և ջուր, քայլարշավային փայտեր։

Պատկեր:Gutanasar. Mount of Armenia 5. Lava.JPG - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Leave a comment

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started