ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ԵՍ ԼՈԿ ՀԻՄԱ
Պարույր Սևակ
Դու ասում ես, թե սառել եմ,
Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես վառել եմ
Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես խարխափում։
Իսկ ես կասեմ. ես քայլել եմ,
Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ,
Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում։
Հաշվետվություն ― Սեպտեմբեր ֊ դեկտեմբեր
Սեպտեմբեր
Տարին, ինչպես միշտ, սկսեցինք ճամփորդություններից։ Այս անգամ ընտրությունս կանգ առավ Թռչկանի ջրվեժի վրա, որից հետո նաև տեսանյութ եմ պատրաստել՝ վլոգ։ Իհարկե՝ հետագայում նույնպես ունեցանք ճամփորդություններ, որոնցից մասնակցեցի դեպի Վարդենիկ ուղևորությանը։
Continue reading “Հաշվետվություն ― Սեպտեմբեր ֊ դեկտեմբեր”Ո՞ՆՑ ՍՈՒՏ ԱՍԵՄ
Պարույր Սևակ
Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
չի առնվի քո իրանը։
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
Հաֆեզների պերճ Իրանը։
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է –
ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
ինքս եմ տալիս ինձ երանի։