Թուրքմենչայի պայմանագիր

1․ Ե՞րբ և ո՞ւմ միջև կնքվեց այս պայմանագիրը։

  • Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828թ. փետրվարի 10-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով էլ ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը։

2․ Ինչպիսի՞ պայմաններ էին ստեղծվում Հայաստանի համար ըստ այս պայմանագրի։

  • Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում:
  • Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից, ստացավ կյանքի և գույքի ապահովություն:
  • Պարսկաստանից և Թուրքիայից ավելի քան 120 հազար հայերի ներգաղթն արմատապես փոխեց հայ բնակչության տեսակարար կշիռը Անդրկովկասում: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն ու ապահով կենտրոն:
  • Ռուսական պետության կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը տնտեսական և մշակութային զարգացման ավելի տանելի պայմաններ ստացավ: Ռուսական մշակույթը նպաստեց հայ արվեստի ու գիտության զարգացմանը:
  • Նման դրական տեղաշարժերի հետ մեկտեղ չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը ազատություն ձեռք չբերեց: Նա ենթարկվում էր ազգային-գաղութային ճնշումների: Այդ առումով չիրականացան հայ ժողովրդի ազատագրական ձգտումները: Նա պայքարում էր ազգային անկախության կամ Ռուսաստանի հովանու տակ իր պետականության վերականգնման համար: Այս ամենով հանդերձ, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հայ ժողովրդի համար ուներ որոշակի առաջադիմական նշանակություն:

3․ Ովքե՞ր և ի՞նչ դերակատարում ունեցան պայմանագրի կնքման գործում։

  • Հայ ժողովրդին վերաբերող հոդվածները, այսինքն՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու (Հոդված III, IV), Հայերի ներգաղթի (Հոդված XV) հարցերը, հիմնականում կազմվել են Ա. Ս. Գրիբոյեգովի կողմից։ «… Արևելյան Հայաստանի միացումը առաջին պահանջն էր, որ առաջ քաշվեց ցարական կառավարության կողմից 1826 թ. ռուս֊պարսկական պատերազմը սկսվելու հետ մեկտեղ, որպես ապագա հաշտության հիմնական պայմաններից մեկը։ Բայց հայկական շահերը պաշտպանող մյուս պայմանները չէին բովանդակում ո՛չ Ա. Ս. Մենշիկովի առաջարկություններում, որոնք նա Պարսկաստանից (ուր գնացել էր հատուկ առաքելությամբ) վերադառնալուց հետո 1826 թ. վերջին ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Նեսելրոդեին, ո՛չ կառավարական նախագծերում, որոնք կազմվել էին 1827 թ. առաջին կեսին։ Այդ հոդվածները կազմվել էին պարսկական զորքերին Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքներից դուրս մղելուց հետո, ռուս֊պարսկական հաշտության բանակցությունների ընթացքում»։
  • Երևանի ժամանակավոր վարչության անդամ Ներսեսը (Աշտարակեցին — Վ. Ս.), որը Ռուսաստանին Հայաստանի միացման կողմնակից էր, կազմեց «Գրություն հայերի մասին՝ հաշտության բանակցություններում ընդգրկելու համար»: Այդ «Գրությունը» արքեպիսկոպոս Բարսեղի միջոցով հասցվել է ԴեՀ-Կարխան Ի. Ֆ. Պասկևիչին:
  • Պայմանագրի մեջ հայերին վերաբերող հոդվածների հարցում մեծ դեր են կատարել նաև Լազարյան եղբայրները (Եզիազար Լազարյանը Ի. Ֆ. Պասկևիչի կողմից կանչվել է Կովկաս՝ հայերի գաղթը կազմակերպելու համար)։

4․Ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեի։

  • Կառանձնացնեի 4֊րդ հոդվածը, որում նշվում են երկու պետությունների միջև կոնկրետ սահմանները, 6֊րդ հոդվածը, ըստ որի պարսիկ շահը պարտավորվում է վճարել ռուսական կողմին սպանվածների և կորուստների համար։ Այս ամենի հետ մեկտեղ կառանձնացնեի 12֊րդ և 14֊րդ հոդվածները

5․ Ո՞ր կետերը կփոխեի և ինչպե՞ս։

  • 14֊րդ հոդվածում կփոխեի, որ կոնկրետ տարածքներում կարող են բնակվել այդտեղի էթնիկական ազգությունները, իսկ 15֊րդ հոդվածն ամբողջությամբ կհեռացնեի։

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Թուրքմենչայի պայմանագիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: