Գովազդի և արտադրության բարոյականությունը

Գովազդ և արտադրություն… Սկսենք դրանց իմաստները հասկանալուց:

Ապրանքային արտադրություն, հասարակական արտադրություն, որի արդյունքները փոխանակվում են որպես ապրանք։ «Ապրանքային արտադրություն ասելով հասկացվում է հասարակական տնտեսության այնպիսի կազմակերպություն, երբ պրոդուկտներն արտադրում են առանձին, անջատ-անջատ արտադրողները, ըստ որում յուրաքանչյուրը մասնագիտանում է մեկ որևէ պրոդուկտ մշակելու մեջ, այնպես որ հասարակական պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ է պրոդուկտների առուծախ (որոնք դրա հետևանքով ապրանք են դառնում) շուկայում»։

Գովազդ, մարքեթինգային հաղորդակցության ուղղվածություն, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով

 

Եթե մենք ապրանք ենք արտադրում, ապա հարկավոր է այն վաճառելու միջոցներ գտնել: Օգնության է գալիս գովազդը: Մենք գովազդում ենք ապրանքը, ինչի շնորհիվ էլ այն հայտնի է դառնում հասարակության մեջ: Արդյունքում ապրանքը վաճառվում է: Գովազդը նաև արագացնում է վաճառման գործընթացը: Սակայն, առօրյաից էլ է հայտնի, որ կան մարդիկ, ովքեր թաքցնում են իրենց արտադրած ապրանքների թերությունները: Բնականաբար նմանատիպ արարքները վատ են անդրադառնում գնորդի վրա:

Քննարկենք գովազդի և արտադրության բարոյականությունները: Բարոյականություն կլիներ ապրանքների թերությունները չթաքցնելը… Եթե այդ կողմից ենք նայում, ապա կարելի է ասել՝ բարոյական արտադրություն և գովազդ գոյություն չունի: Նայենք արտադրողների տեսանկյունից: Ապրանքը վաճառվում է իր լավ որակի շնորհիվ, սակայն իմանալով ապրանքի թերությունների մասին, շատերը, եթե ոչ բոլորը, կհրաժարվեն այն գնել: Ինչպե՞ս վարվել: Կարծում եմ՝ պետք է ստեղծել մի այնպիսի ապրանք, որը, եթե անգամ թերություններ ունի, ապա դրանք այնքան չնչին են, որ վնաս չեն հասցնի, իսկ բարոյականությունը պահել յուրաքանչյուր ապրանք վաճառելիս: Քանզի, նույնիսկ թաքցնելով ապրանքների թերությունները, հասարակությունը դրանք գնելուց հետո կնկատի, իսկ այդպես կնկնի ոչ միայն ապրանքի անունը, այլև արտադրող գործարանի և այն տնօրինողի անունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: