Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակը ծնվել է՝ 14-րդ դարի վերջերին և մահացել 1592 թվին։ Նա 16-րդ դարի բանաստեղծ է։ Իր հիշատակարանում Քուչակն ասում է, որ ծնվել է Վանա լճի մոտակայքում գտնվող Խառակոնիս գյուղում։ Նրա մասին պահպանվել են մի շարք ավանդություններ։ Ըստ այդ ավանդություններից մեկի՝ Քուչակը իր բանաստեղծությունների զորությամբ բուժել է թուրք սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը կատարել է Քուչակի ցանկությունը․ նա  Կոստանդնապոլսից մինչև Խառակոնիս կառուցում  է յոթ կամուրջ, յոթ եկեղեցի, յոթ մզկիթ։ Մյուս ավանդության համաձայն հարյուրամյա բանաստեղծը իր համագյուղացիներին կանչում է գյուղի եկեղեցու մոտ, ապա բարձրանում եկեղեցու կատարը, ասում, որ իրեն ցած է նետելու գմբեթից, որտեղ ընկնի, այնտեղ էլ իրեն թաղեն։ Գյուղացիները կարծում են, թե Քուչակը կատակ է անում։ Բայց նա իրեն նետում է եկեղեցուց ու մեռնում։ Գյուղացիները կատարում են նրա վերջին ցանկությունը․ թաղում են նրան եկեղեցու պատի տակ։ Continue reading “Նահապետ Քուչակ”

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started