ՕՐ ԱԳԱՐԱԿՈՒՄ

Այսօր փոքրիկ խմբով քայլքով ուղղևորվեցինք դեպի ագարակ: Իհարկե ըստ սկզբնական ծրագրի պետք է ձիավարությամբ զբաղվեինք, սակայն եղանակը կողմ չգտնվեց մեզ հետ… Չափից դուրս շոգ էր ձիերին դուրս հանելու համար:

Բայց ժամանակը հետաքրքիր անցավ: Հավաքվեցինք մի սեղանի շուրջ և երկար ժամանակ խոսեցինք գինեգործության ու խաղողագործության մասին: Բավականաչափ հետաքրքիր տեղեկություններ ստացանք և նոր նախագծեր մտածեցինք՝ ապագայում իրականացնելու նպատակներով:

Այնուհետև ընկեր Մարիամի, ընկեր Արտակի, ընկեր Գուրգենի և ընկեր Էդգարի ուղղեկցությամբ գնացինք դեպի ՙՙՆոր Այգի՚՚: Դա այն տարածքն է, որ մոտ ապագայում հրաշագեղ խաղողի այգի է դառնալու:

Հետաքրքրական ու զարմանալի էր այն իրողությունը, որ հոկտեմբեր ամսին խնձորենին ծաղկել էր:

Իհարկե ճանապարհը կարճ էր, բայց ընկեր Էդգարը այդ ընթացքում մեզ ծանոթացրեց ձիավարական ակումբի ապագա նախագծերին:

Վերջում չէինք կարող անտարբեր գտնվել և չմոտենալ կենդանիներին:

Նախագիծը Մարիամ Մխիթարյանի:

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started