ԷԳՈԻԶՄ ԵՎ ԱԼՏՐՈՒԻԶՄ

Մինչ քննարկելը այս երկու հակադրությունները, հասկանանք դրանց իմաստները:

Էգոիզմ կամ Եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.

  • որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և
  • որպես սոցիահոգեբանական հատկանիշ։

Այլասիրություն (ալտրուիզմaltruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։

Տարբերությունը, կարծում եմ՝ ակնհայտ է: Էգոիզմը մարդու կյանքում բացասական հատկանիշ է համարվում, իսկ ալտրուիզմը՝ հակառակը: Սակայն ես կարծում եմ, որ թե՛ էգոիզմը, թե՛ ալտրուիզմը իրենց մեջ հավասարապես պարունակում եմ դրական և բացասական հատկություններ:

Օրինակ բերեմ… եթե մարդը ալտրուիզմ է, ապա շատ էգոիզմներ կարող են օգտվել այդ մարդու բնավորությունից: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է փոքր ինչ էգոիզմ լինի, հատկապես դա կօգնի վերոհիշյալ մարդկանցից ՙՙպաշտպանվելու՚՚ համար: Սակայն կցանկանայի նշել, որ ոչ միշտ է ալտրուիզմական բնույթ ունեցող գործողությունը համարվում լավը: Օրինակ, եթե մի մարդ որոշում է բարեգործություն անել, բայց՝ անում է ոչ թե մյուսների մասին մտածելով, այլ իր համբավը բարձրացնելու նպատակով, բնականաբար այդ քայլը ավելի շատ էգոիստական բնույթ է իր մեջ կրում:

Էգոիզմը հիմնականում բաժանվում է երեք տեսակի՝

  1. Երբ մարդ իրեն բոլորից վեր է դասում ամեն պարագայում
  2. Երբ բոլորը հավասար են, բայց ինքը մյուսներից բարձր է
  3. Երբ նա իր շահի համար ինչ-որ բան է անում, բայց այն օգուտ է տալիս մյուսներին նույնպես:

Իհարկե էգոիզմն ու ալտրուիզմն իրականում բաժանվում են բազմաթիվ տեսակների, բայց անհնար է առանձնացնել դրանցից յուրաքանչյուրը: Կարծում եմ գոյություն ունի էգոիզմի և ալտրուիզմի որոշակի չափանիշ, որը չի կարելի խախտել: Չեմ կարծում, որ այդ երկուսից որևէ մեկը պետք է գերակշռի մարդու մեջ. դրանք պետք է հավասարաչափ բաշխված լինեն: Թերևս խոսում եմ գրեթե անհնար իրողության մասին, քանզի չեն կարող բոլորը հավասարապես լինեն էգոիզմ և ալտրուիզմ:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: