Սեպտեմբերի 21

Անկախ Հայաստանը 29 տարեկան է։

1991թ․ սեպտեմբերի 21-ին, երկրի չափահաս բնակչության 95 %-ի մասնակցության պարագայում քվեարկողների 99․5 %-ը

Ինչպես էր ծնվում անկախությունը: Բացառիկ ֆոտոշարք

այս հարցին պատասխանեց

Ռետրո մամուլ. ինչ էին գրում հայկական թերթերը 25 տարի առաջ այս օրերին (ֆոտո)

Երկու օր անց՝ սեպտմեբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն․ այդպես ծնվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1․ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։

2․ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։

3․ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4․ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5․Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։

6․ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

7․ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։

8․ Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9․ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն․ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։

10․ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

11․ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

12․ Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1․ Ծանոթանալ Հռչակագրի կետերին

2․ Ընտանիքի անդամներից մեկից կամ շրջապատում ՀԽՍՀ տարիներին ծնված ՀՀ քաղաքացու հետ հարցազրույց անցկացնել՝ շեշտը դնելով ԽՍՀՄ փլուզման և անկախ Հայաստանում ապրելու անցման, տարբերությունների վրա։

Հարցազրույցը անցկացրել եմ տատիկիս հետ

  • Ինչու՞ էր Ձեզ ավելի դուր գալիս ապրել Սովետական Միության ժամանակաշրջանում։

Բոլորն աշխատանք ունեին։ Եթե մեկին տեսնեին, որ աննպատակ ման ա գալիս՝ աշխատանք չունեցող, անմիջապես տեղավորում էին աշխատանքի։ Դպրոցներում ուսուցիչները շատ բարձր մակարդակով էին և ավելի պահանջկոտ։ Մարդիկ հնարավորություններ ունեին, միջին մակարդակը ավելի շատ էր, աղքատությունը՝ քիչ, աղքատություն չկար։ Մարդկանց անվճար ապահովում էին բնակարաններով։ Մարդիկ և՛ ծածկ ունեին, և՛ աշխատանք ունեին։ Ցանկացածը կարող էր ԲՈՒՀ ընդունվել։ Բոլորը կարող էին ստանալ համապատասխան մասնագիտություն՝ ըստ մակարդակի, ոչ թե՝ փողով, դրա համար որակյալ մասնագետներ ունեինք։ Ունեինք լավ ղեկավար՝ Դեմիրճյանը։

Քաղաքականությամբ զբաղվում էին հենց քաղաքական գործիչները, այլ ոչ թե՝ ժողովրդի ուղեղը ծանրաբեռնում։ Ամեն մարդ իր մասնագիտությամբ էր զբաղվում։

  • Ի՞նչ վատ կողմեր, մինուսներ ուներ Սովետը։

Խանութներում ամեն բան չէիր կարող գտնել։ Իսկ առանձնապես, ինձ համար ամեն ինչ լավ էր։

  • Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր Սովետի փլուզման պատճառը։ 

Փլուզման պատճառը այն էր, որ բոլորը որոշեցին, թե անկախ երկիր դառնալը լավ բան է։ Բայց փոքր երկրների համար դա այնքան էլ լավ բան չէր։

3․ Ամփոփել կարծիքը՝ պատասխանելով վերևում նշված հարցաթերթիկի հարցին և հիմնավորելով քո պատասխանը։

Տարբերությունը ահռելի է, բայց կարևորը անկախ ենք։ ԽՍՀՄ֊ում բյուջեն, կարծում եմ, ընդհանուր էր, այդ իսկ պատճառով հեշտ էր ապահովելը տարբեր ժողովուրդներին։ Բայց այն ժամանակ խոսքի ազատությունը այնքան էլ մեծ չէր․ կարող էին սպանել կամ աքսորել ցանկացածի, ով ի վնաս ԽՍՀՄ֊ի հակառակ խոսք կասեր։

Հիմա մենք անկախ ենք։ Կարող ենք պաշտպանել մեր հողերը։ Մեր խելացի մարդիկ կարող են պետությանը ծառայել ու բարելավել երկիրը։ Կարող ենք անել այն, ինչ մենք ենք ճիշտ գտնում, այլ ոչ թե՝ օտարը։

4․ Գրել քո բլոգում հարցազրույցը, քո եզրափակիչ խոսքը և հղումը ուղարկել պատասխան նամակով ինձ։

Ես չեմ սիրում Սովետը, բայց կարելի է քաղաքականության մի հատված որդեգրել։ Իսկապես՝ կարելի է աշխատանքով ապահովել բոլորին՝ ըստ իրենց մասնագիտությունների ու կարողությունների։ Հնարավոր է ԲՈՒՀ֊երը և ուսումնական հաստատությունները անվճար դարձնել, մեծ տեղ տալ գիտնականներին։ Մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը, տներով ապահովել։ Ստեղծել նոր աշխատատեղիներ ու մեծացնել հնարավորություններ։

Այդ ժամանակ ոչ միայն հայ ժողովուրդը գոհ կլինի, այլև հայրենիք կվերադառնան հազարավոր հայեր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: