Երվանդ Քոչարը “Սասունցի Դավիթ” էպոսի նկարազարդումների մասին

“Սասունցի Դավիթ” էպոսի պատկերազարդումները ես արել եմ Հովսեփ Օրբելու պատվերով, նա այն ժամանակ Էրմիտաժի դիրեկտորն էր: Ինձ հրավիրեց Լենինգրադ և պատվիրեց, որ “Սասունցի Դավթի” պատկերազարդումներն անեմ: Ես շատ ոգևորվեցի, որովհետև դա ինձ համար շատ մեծ պատիվ էր: Անմիջապես մեկնեցի Երևան: Շատ մտահոգված էի, թե ինչ պետք է անեմ, որ մեծ էպոսի բովանդակությանը համապատասխան լինի, որ արժանի լինի իսկապես կոչվելու իլյուստրացիաներ: Շատ մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ հայ ժողովրդի ամենաառաջադեմ, ամենաառաջավոր և տանող ճյուղը ճարտարապետությունն է, ուրեմն քարի կուլտուրան է:
Դրա համար իմ իլյուստրացիաները պետք է լինեն քարի ֆակտուրայով, քարը հիշեցնեն: Եվ մտածեցի իբր թե քարեր են, ժայռեր, որոնց վրա Սասունցի Դավթի ժամանակվանից արդեն փորագրել են էպոսը պատկերող նկարներ: Եվ դրա համար այդ իլյուստրացիաներն այն տպավորությունն են թողնում, որ քար են, ոչ թե գծագրություններ:

Leave a comment

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started