Ciao a tutti, sono Anahit Abgaryan e studio in Collegio del complesso educativo “Mkhitar Sebastatsi”.
Կենդանի մեռյալները
Մահացածները ողջ են, պարզապես նրանք լավ թաքնվողներ են, թեպետ նրանց հաճախ ենք հանդիպում։ Նրանք թաքնվում են գիշերվա խավարում և ուղեկցում մեզ աշխատանքից դեպի տուն՝ ինչպես պահապան հրեշտակը։ Երբեմն նրանք մեզ պես չեն դիմանում կարոտին և դուրս են գալիս թաքստոցից՝ դառնալով մեր միայնության զրուցակիցը։