Բիզնես-Պլան

DESSDO – PLAN

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Վաճառում ենք շներ և կատուներ, որոնք մեծ մասամբ չեն պատկանում որևէ հայտնի ցեղատեսակի, կենդանիների համար արժանի խնամակալներ ենք գտնում, վաճառում ենք նաև կենդանիների խնամման պարագաներ. անհաժեշտ իրեր, կերակուրներ, խնամում ենք անտուն կենդանիներին, անցկացնում ենք կենդանիների բուժում:

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Կենդանիները դրսում են բնակվում, որոնց վերցնում են մեր աշխատակիցները՝ հաճախ բնակիչների կողմից ստացած գումարի դիմաց: Համագործակցում ենք մեր ընկերների հետ, ովքեր վաճառում են որևէ հատուկ ցեղատեսակի կենդանու ձագուկներ: Կերակուրի մատակարարները հենց դրանք արտադրող գործարաններն են, բրենդները: Հնարավոր է ունենանք ռիսկեր:

• գնորդների իշխանություն

Այստեղ հնարավոր է ունենանք ռիսկեր: Մարդիկ կարող են նախընտրել գնել կոնկրետ ցեղատեսակի կենդանիների, քան վճարել գումար դրսից վերցված, բայց խնամված կենդանիների համար։ Թեպետ մենք վաճառում ենք նաև հատուկ ցեղատեսակների կենդանիներ, մյուս կենդանիները կարող են չվաճառվել:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Միակ խնդիրը կարող են լինել մարդիկ/կազմակերպությունները, որոնք վաճառում են թանկարժեք ցեղատեսակների կենդանիների, քանի որ կենդանուն փոխարինող ապրանք պարզապես չի կարող լինել:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Ոչ բոլորն են կենտրոնանում կենդանիների հավաքման վրա, այնպես որ հավանականությունը քիչ է նոր մրցակիցների։ Թեպետ, եթե բիզնեսը հաջողության հասնի, մրցակիցների թիվը զգալիորեն կաճի:

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Բարդ է պատկերացնել թշնամական մրցակցություն, շատ ավելի հավանական են համագործակցությունները:

3.Գտնվելու վայրը ք. Երևան, …

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

Կսկսենք Երևան քաղաքից, ապա կընդլայնենք սահմաններն ամբողջ Հայաստանով։ Պլանավորում ենք համագործակցել նաև արտասահմանյան կազմակերպությունների ու բարերարների հետ: Հաճախորդները մեծ մասամբ ընտանիքներ են, ամբողջ աշխարհից՝ հիմնականում Հայաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ 16-40 տարեկան անձինք: Երիտասարդների մեջ գերակշռում են կանայք, մեծահասակների մեջ՝ տղամարդիկ:

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ ցանկանում է ունենալ տնային կենդանի, միաժամանակ բարեգործություն կատարել՝ ի նպաստ այն կենդանիների խնամքի, որոնք ունեն դրա կարիքը, ունի կենդանի, որին պետք է խնամի, այս դեպքում օգտվում է խանութում վաճառվող իրերից, կերակուրից, որոնք առանձնանում են իրենց որակով ու ապահովությամբ:

• What

Ընտանի կենդանի՝ անփոխարինելի ընկեր, զգացմունքներ, լավ նվեր: Կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, կենդանիների համար դեղորայք, կերակուր:

• When

Տարվա բոլոր եղանակներին և տոներին՝ չկա սահմանափակում:

• Where

Մեր կազմակերպությունից կամ կազմակերպության խանութից, օնլայն պատվեր մեր կայքից։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել ընտանիքների միջավայրում, Հայաստանի տարածքում և դուրս:

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝ 2-ից ավելի:

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Ամենից խոշորները երկուսն են՝ Հաֆոն և Դինգո թիմը, իսկ մնացյալը մանր մրցակիցներ են:

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներից՝ բոլորը զբաղվում են կենդանիներով (հիմն՝ շներով)

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներից՝ բոլորը զբաղվում են կենդանիներով (հիմն՝ շներով), ստանձնում են խնամակալություն, անտուն կենդանիներին կացարան են տալիս և վաճառում են սնունդ:

7.Վաճառքի գինը՝ կախված կենդանու/ց տեսակից/չափսից/վարժեցվածությունից՝ 1-ի գինը 8000+ ՀՀ դրամ

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

Կանխատեսվում է , որ վաճառքի ծավալները տարածվելու են հիմնականում ԱՄՆ-ում և Եվրոպայում, կունենանք վաճառքներ նաև Ասիայի որոշ երկրներում, բայց բարդ է պատկերացնելը, թե վաճառքներն այնպիսի ծավալների կհասնեն, որ Ասիայում նույնպես մասնաճյուղ ունենանք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: