Ալերգիա

Ալերգիաները կամ ալերգիկ հիվանդությունները վիճակներ են, որոնք հետևանքն են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին։ Ախտանիշները կարող են լինել հետևյալները․ աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն։

Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները։ Մետաղներն ու այլ նյութերը ևս կարող են առաջացնել խնդիրներ։ Սնունդը, միջատների խայթոցները և դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են։ Նման վիճակների առաջացումը պայմանավորված է և ժառանգական, և շրջակա միջավայրի գործոններով։ Այս ռեակցիաների հիմքում են իմունոգլոբուլին Е տեսակի հակամարմինների միացումը ալերգենի հետ, որը տեղի է ունենում պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսին։ Այս բջիջների վրա կան ընկալիչներ իմունոգլոբուլին Е համար։ Ալերգենի կողմից միաժամանակ երկու իմունոգլոբուլինի Е խթանումը բերում է նշված բջիջների կողմից այնպիսի բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, ինչպիսին է հիստամինը։ Ախտորոշումը սովորաբար կայացվում է բժշկական պատմության հիման վրա։ Հետագա մաշկային թեսթերը և լաբորատոր քննությունները կարող են օգտակար լինել որոշ դեպքերում։ Այնուամենայնիվ, միայն դրական արդյունքների հիման վրա հնարավոր չէ ախտորոշել ալերգիա տրված նյութի հանդեպ։

Ալերգենի վաղ ներկայացումը կարող է ունենալ պաշտպանիչ նշանակություն։ Բուժումը ներառում է ալերգենի հետ կոնտակտի բացառում, հակահիսատամինային, կենսաբանական, հորմոնալ դեղեր։ Ծանր վիճակներում խորհուրդ է տրվում ադրենալինի (էպինեֆրինի) ներարկում։ Ալերգեն իմունթերապիան, որի դեպքում օրգանիզմին ներկայացվում է աստիճանաբար աճող քանակով ալերգենը, կիրառելի է միայն որոշակի ալերգիաների համար, օրինակ` ալերգիկ քթաբորբ և/կամ շաղկապենու բորբոքումով, միջատների խայթոցների ալերգիա։ Ալերգեն իմունոթերապիայի կիրռումը սննդային ալերգիաների ժամանակ դեռ հետազոտվում է։

Ալերգիաները հաճախ հանդիպող են։ Զարգացած երկրներում բնակչության մինչև 20% տոկոսի մոտ ախտորոշվում է ալերգիկ քթաբորբ, 6%-ը գոնե մեկ սննդային ալերգիա, և մոտ 20% ունի ատոպիկ մաշկաբորբ կյանքի ինչ-որ հատվծում։ Կախված երկրից, 1-18% բնակչության մոտ ախտորոշվում է ասթմա։ Անաֆիլաքսիա առաջանում է 0.05-2% մոտ։ Շատ ալերգիկ հիվանդություններ միտում ունեն հաճախ հանդիպելու։

ՕրգանԱխտանիշ
ՔիթՔթահոսություն, փակվածություն, փռշտոց
Հարքթային խոռոչներԱլերգիկ սինուսիտներ
ԱչքերԱչքերի լորձաթաղանթի (շաղկապենու) կարմրություն և քոր
ՇնչուղիներՇնչարգելություն, հազ, բրոնխոսպազմ, խզզոցներ և շնչառության խանգարում։ Ծանր ռեակցիաների ժամանակ հնարավոր է շնչուղիների այտուց
ԱկանջներԾանրության և փակվածության զգացողություն, երբեմն ցավ և լսողության վատացում, քոր։
ՄաշկՔոր, ցան, այտուցներ, մաշկաբորբ և եղնջացան։
Մարսողական համակարգՈրովայնի ցավ, փքվածություն, փսխում և լուծ։

Ալերգենների մեծ մասը շնչառական են` տարածվում են օդի միջոցով։ Օրինակ՝ ծաղկափորշին կամ տնային փոշին։ Այս դեպքում ախտանիշներն առաջանում են օդի հետ շփման հատվածներում, օրինակ՝ աչքերի կամ շնչուղիների լորձաթաղանթները։ Նույն ալերգիկ քթաբորբը, իրենից ներկայացնում է քթի և/կամ աչքերի լորձաթաղանթի (շաղկապենու) բորբոքում, որն ուղեկցվում է կարմրությամբ, քորով, փռոշտոցով ու առատ արտադրությամբ։ Այս վիճակն առաջանում է շնչառական ալերգենների անմիջական ազդեցության հետևանքով։ Նույն պրոցեսը կարող է թափանցել նաև ստորին շնչուղիներ` բրոնխներ, առաջացնելով լորձի գերարտադրություն, շնչարգելություն, հազ և շնչառական խզզոցներ։

Բացի վերը նշվածից, ալերգիկ ռեակցիաները կարող են առաջանալ սննդամթերքից, դեղերից, միջատների խայթոցներից, ինչպես նաև՝ մասնագիտական ալերգեններից։ Սննդային ալերգիաները դրսևորվում են փորացավով, փքվածությամբ, փսխումով, լուծով, մաշքի քորով և եղնջացանով։ Շատ հազվադեպ (հիմնականում երեխաների մոտ) սննդային ալերգիաները կարող են առաջացնել նաև շնչառական խանգարումներ` քթաբորբ կամ շնչական (ասթմատիկ) ռեակցիաներ։ Միջատների խայթոցները, սնունդը, հակաբիոտիկներ և որոշակի դեղեր կարող են առաջացնել համակարգային ալերգիկ պատասխան` անաֆիլաքսիա։ Կարող են ախտահարվել մարսողական, սիրտ-անոթային և շնչառական համակարգերը։ Ծանրությունից կախված կարող է առաջանալ մաշկային ռեակցիաներ, բրոնխոսպազմ, այտուցներ, զարկերակային ճնշման անկում, սրտի ռիթմի խանգարումներ, կոմա և մահ։ Այս տիպի ռեակցիա կարող է առաջանալ հանկարծակի կամ ուշացած սկզբով։ Կարող է թվալ, թե անաֆիլակտիկ վիճակն արդեն անցնում է, սակայն այն որոշ ժամանակ հետո կարող է նորից կրկնվել։

Մաշկի հետ անմիջապես շփվող նյութերը, ինչպիսին է լատեքսը, ևս կարող են պատճառ դառնալ ալերգիկ ռեակցիաների, որոնք կոչվում են կոնտակտային մաշկաբորբեր կամ էկզեմա։ Մաշկային ալերգիաները հաճախ դրսևորվում են ցանով, այտուցներով, որոնք առաջացնում են բնորոշ մաշկային տարր` եղնջայտուց։

Միջատների խայթոցից կարող է առաջանալ մեծ տեղային ռեակցիա (10սմ մեծ մակերեսով մաշկի կարմրած հատված)։ Դա կարող է տևել 1-2 օր։ Նման ռեակցիա կարող է առաջանալ նաև իմունոթերապիայից հետո։

Այլ նյութեր՝

Սննդային ալերգիաներ

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլաքսիա. առաջին օգնություն

Խայթած վերքեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: