Design a site like this with WordPress.com
Get started

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Առավոտյան ժամը 10:30 շարժվեցինք դեպի Աշտարակ։ Բավական արագ տեղ հասանք ու սկսեցինք մեր քայլարշավը Աշտարակով։ 

Կանգ առանք Ներսես Աշտարակեցու արձանի մոտ։ Ընկեր Ազնիվը, ով Աշտարակից էր, մեզ ներկայացրեց շրջակա շենքերը։ Արվեստի տունը, 19-րդ դարից պահպանված տունը։ Քայլելով հասանք և անցանք Աշտարակի «Ճոճվող» կամ «Կախովի» կամուրջը, որի վրա շատ ավելի երկար կցանկանայի մնալ։ 

Մի փոքր բարձրունք էր պետք հաղթահարել, որ հասնեինք Սբ. Սարգիս եկեղեցուն, որտեղ տվյալ պահին արարողություն էր կատարվում։ Հետաքրքիր է, որ, ըստ հեթանոսության, ապրիլի 7-ին Անահիտի օրն է, իսկ ըստ քրիստոնեության՝ Ավետման օրը։ Սբ. Սարգիսի տեղակայման վայրից՝ բարձունքից, երևում էին Աշտարակի մյուս եկեղեցիները՝ Ծիրանավորը, Սպիտակավորը, Կարմրավորն ու Սբ. Մարինեն։ Ի դեպ՝ Սբ. Սարգիսը 2000-ական թվականների եկեղեցի է։

Իջնելով Սբ․ Սարգիս եկեղեցուց՝ անցանք 17֊րդ դարում կառուցված ամրոցով ու նստեցինք կամրջի տակ հանգստանալու։

Անկարելի էր գալ, հասնել այստեղ ու չգնալ տեսնելու քաղացիական բաղնիքը, որ ժամանակին մեծ նշանակություն ուներ աշտարակցիների շրջանում։ Ցավոք՝ բոլոր կողմերից փակ էր, քանզի բլման ենթակա կառույց է ու վտանգավոր է ներս մտնելը։

Մեր հաջորդ նշանակետը դարձավ 5-րդ դարի կիսաքանդ, բազիլիկ (հունարենից թարգմանված նշանակում է «արքայական տուն») եռանավ Ծիրանավոր եկեղեցին։ Շունչդ կանգ է առնում Ծիրանավորի վեհությունից, որն անգամ կիսավեր վիճակում զարմացնում է հոյակերտ զգացմունքով։ Հեռանալ չէինք ուզում, բայց խումբը բաժանվել էր, ու պետք էր շտապել։ 

Ծիրանավոր եկեղեցուց մի քանի մետր այն կողմ էր գտնվում 14-րդ դարի Սպիտակավոր եկեղեցին, որը կրկին կիսավեր էր, բայց բարձունքի ծայրին էր կառուցված, որը նայում էր ներքևում մնացած Աշտարակի բնության գեղեցկությանը։

Շտապում էինք, այնպես որ չստացվեց թանգարան այցելելը, բայց թույլտվություն խնդրեցինք թանգարանի աշխատակիցներից, որպեսզի նայենք «Հազարաշեն ծածկ» տեսակը և արագ դուրս գանք։ Ներսում թոնրատուն էր, ավանդական, կոլորիտ միջավայր։

Այնուհետև քայլեցինք դեպի 7-րդ դարի Կարմրավոր եկեղեցին, որի բակը լի էր տարբեր ու նախշազարդ խաչքարներով։ Բակում էր գտնվում նաև հայ քաղաքական գործիչ Գևորգ Էմինի աճյունը։ Կարմրավոր եկեղեցի բարձրանալու ճանապարհին մի տատիկ մեզ իր մոտ կանչեց՝ մեծ տարիքի։ Միտքը չէր կարողանում լիարժեք արտահայտել, իսկ զգացմունքներից լացը գալիս էր։ Մեզ պոպոկ հյուրասիրեց։ Եթե ձեզ հաջողվի ևս մեկ անգամ Կարմրավոր այցելել, ապա խնդրում եմ՝ անպայման այցելեք նրան ու փոքր օգնություն տվեք. խեղճ, անտեր տատիկ էր։ Կարմրավոր բարձրացող 2 աստիճաններ կան, տատիկին հանդիպելու համար աջ կողմի աստիճաններով բարձրացեք։

Հաջորդ նշանակետը Սբ. Մարինե եկեղեցին էր, որի նմանը առաջին անգամ էի տեսնում։ Բայց եկեղեցիներից յուրաքանչյուրն իրենով էր հետաքրքիր ու գրավիչ։

Մոտավորապես ժամը 2-ին նստեցինք ավտոբուսն ու բռնեցինք հետդարձի ճանապարհը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: