Ասիական Ակումբ: Հունիս

Ողջու՛յն բոլորին: Այս նյութում կտեսնեք այն ամենը, ինչ արել ենք մեր ակումբի շրջանակներում՝ հունիս ամսվա ընթացքում:

09.06.2020թ.

Տեղի ունեցավ մեր տեսադասը, որի շրջանակներում մենք սովորեցինք ծանոթանալ միմյանց հետ կորեերենով: Այս դասի շրջանակներում սովորեցինք նոր բառեր և արտահայտություններ: Բավականաչափ հետաքրքիր էր, հատկապես, երբ երեխաները սկսեցին իրար հետ դիալոգներ կազմել:

Կարծում եմ, որ բավական օգտակար աշխատանք էր մասնակիցների համար: Ներքևում կարող եք տեսնել տնային առաջադրանքները: Ես կփորձեմ ամեն դասը էլ ավելի հետաքրքիր դարձնել և հույս ունեմ, որ մեզ դեռ շատերը կմիանան:

Դասի նութերԹանգուն, Ջումոնգ, օժանդակ բայեր, “հաճելի է ծանոթանալ“:

Տնային աշխատանք – Կատարել հետևյալ առաջադրանքը: Վերհիշել Թանգունի և Ջումոնգի լեգենդները, որպեսզի հաջորդ դասին կարողանաք պատմել դրանք: Դասի նյութում առկա դիալոգի նման կազմել մեկ այլ դիալոգ և տեղադրել բլոգում, ինչպես նաև սովորել սույն նյութում գտնվող բառերը: Գտնել և նյութեր պատրաստել առանձին դորամաների մասին՝ որպես դիտման առաջարկ, քանզի հաջորդ դասին միասին ընտրելու ենք, թե ինչ դորամա կարող ենք դիտել միասին:

Մասնակիցների կատարած աշխատանքները՝

  1. Սաթինե Սաֆարյան1,

16.06.2020թ.

Այս երեքշաբթի կայացավ մեր հերթական տեսադասը,, որի շրջանակներում սովորեցինք ցուցական դերանունները, ինչպես նաև՝ ներկայացնել մեր կողքի մարդուն դիմացինին: Բավական հետաքրքիր կլիներ, եթե հաջողվեր իրականացնել ամբողջ մտահաղացումներս, սակայն տեխնիկական խնդիրները ամենը փլուզեցին: Ինչևէ, ամեն բան կանեմ, որպեսզի հաջորդ դասերը էլ ավելի հետաքրքիր անցնեն:

Դասի նութերԹանգուն, Ջումոնգ, օժանդակ բայեր, “հաճելի է ծանոթանալ“, 이게 뭐예요? / 저게 뭐예요:

Տնային աշխատանք – Վերհիշել Թանգունի և Ջումոնգի լեգենդները, որպեսզի հաջորդ դասին կարողանաք պատմել դրանք: “Հաճելի է ծանոթանալ” նյութում նոր թարմացումներ կան, ծանոթանալ նոր նյութին, կազմել երկրորդ դիալոգի նման մեկ այլ դիալոգ: Սովորել նոր քերականությունները, ծանոթանալ 이게 뭐예요? / 저게 뭐예요 նյութի հետ, որի ներքևի մասում տեղադրել եմ տնային առաջադրանքները: Կատարել, տեղադրել բլոգում և ուղարկել իմ էլ. փոսթի հասցեին: Ուղարկել նաև դորամաների մասին ձեր կազմած նյութերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: