Հայաստանի Հանրապետության «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով զբոսաշրջային ռեսուրսները բնութագրվում են որպես զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ: Զբոսաշրջային ռեսուրսների էությունը կայանում է նրանում, որ դրանք հիմք են ծառայում զբոսաշրջային արդյունքի ձևավորման համար: Ավելի ընդհանրական կերպով կարելի է ասել, որ զբոսաշրջային ռեսուրսներ են համարվում այն ամենը, ինչը հնարավոր է օգտագործել կոնկրետ տարածաշրջանում զբոսաշրջային գործունեության կազմակերպման և զբոսաշրջիկներ գրավելու համար: Կան զբոսաշրջային ռեսուրսների դասակարգման մի քանի մոտեցումներ: Ընդհանուր առմամբ դրանք լինում են.
Continue reading “Զբոսաշրջային ռեսուրսներ” →