Հայրենիք իմ

Չեմ կորցնի երբեք ես Քեզ,
Ի՛մ Հայրենիք, վճիտ երկինք,
Չեմ մոռանա անմահացած
Սխրանքները հերոսների։

Եթե մեկը քեզ ավերի,
Թե փորձի կոտրել նա քեզ,
Չվհատվես, ես եմ հոգիդ.
Չեմ թողնի մարմինդ՝ անշունչ, անխիդ։

12.11.2020թ

Անահիտ Աբգարյան

Թաղում

Արդեն երկար ժամանակ է մտորում եմ՝
Ի՞մ, թե՞ քո թաղումն արեցինք այն օրը,
Քե՞զ, թե՞ ինձ թաղեցինք այդ օրը։
Չգիտեմ՝ արդեն էլ ում ուղղեմ այս հարցը,
Միայն դու ես մնացել,
Միայն դու ինձ չես լսել։
Ո՞վ մեռավ այն օրը,
Ի՞նձ, թե՞ քեզ թաղեցինք այդ փոսը։

Ապրիլի 30, 2021թ․

Անահիտ Աբգարյան

Վոլֆգանգ Բորխերթ | ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ ― Վերլուծություն

Պատմվածքը կարող եք կարդալ այս հղումով անցնելիս

Թեպետ ես չեմ սիրում պատմվածքներում նկարագրությունները, քանի որ ձանձրանում ու հոգնում եմ, բայց գնահատում եմ այն գեղեցիկ պատկերը, որը մասամբ կամ ամբողջությամբ կարողանում են ներկայացնել գրողները։ Առաջին մի քանի նախադասությունները գեղեցիկ նկարագրականներ են տալիս, որոնք արդեն իսկ ուշադրություն են գրավում բառերի հետաքրքիր փոխաբերական օգտագործմամբ ու նախադասությունների գեղեցկությամբ։

Continue reading “Վոլֆգանգ Բորխերթ | ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ ― Վերլուծություն”

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started