Design a site like this with WordPress.com
Get started

Սիամանթո – Թաղում

Ողջու՜յն, «Բարբառներ» ակումբի շրջանակում այս անգամ կարդում ենք արևմտահայ գրողներին։ Որոշեցի ընտրել Սիամանթոյին՝ ինքս ինձ մարտահրավեր նետելով:

«Թաղում» ստեղծագործությունը կարդում է Անահիտ Աբգարյանը։

Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Հայրենիք իմ

Չեմ կորցնի երբեք ես Քեզ,
Ի՛մ Հայրենիք, վճիտ երկինք,
Չեմ մոռանա անմահացած
Սխրանքները հերոսների։

Եթե մեկը քեզ ավերի,
Թե փորձի կոտրել նա քեզ,
Չվհատվես, ես եմ հոգիդ.
Չեմ թողնի մարմինդ՝ անշունչ, անխիդ։

12.11.2020թ

Անահիտ Աբգարյան

Թաղում

Արդեն երկար ժամանակ է մտորում եմ՝
Ի՞մ, թե՞ քո թաղումն արեցինք այն օրը,
Քե՞զ, թե՞ ինձ թաղեցինք այդ օրը։
Չգիտեմ՝ արդեն էլ ում ուղղեմ այս հարցը,
Միայն դու ես մնացել,
Միայն դու ինձ չես լսել։
Ո՞վ մեռավ այն օրը,
Ի՞նձ, թե՞ քեզ թաղեցինք այդ փոսը։

Ապրիլի 30, 2021թ․

Անահիտ Աբգարյան

Start a Blog at WordPress.com.

Up ↑