Դասընթաց

Մեր հերթական դասն էր՝ թվով 3֊րդը։ Ասեմ, որ բավական հետաքրքիր անցավ։ Զրուցեցինք, հասկացանք, թե որն է կենսաբանական և կլինիկական մահի տարբերությունը։

Continue reading “Դասընթաց”

Առաջին դաս

Մեր առաջին դասը բավական հետաքրքիր անցավ։ Սկզբում ծանոթացանք, ապա սկսեցինք քննարկել որոշ տերմիններ։

Մինչ առաջին բուժօգնություն ցույց տալը, անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք շրջակայքը անվտանգ է մեզ համար, ապա նոր ձեռք մեկնել։ Մեզ այդ հարցում պատասխանը կհուշեն մեր բոլոր զգայարանները, ինչպես նաև՝ մոտակայքում գտնվող կենդանիները։ Պետք է ուշադիր լինենք, որպեսզի տուժածի կարգավիճակում չհայտնվենք։

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:

Continue reading “Անգիտակից տուժած”

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started