Ասույթներն ու ասացվածքներն այնքան սովորական են դարձել մեր առօրյա բառապաշարում, որ հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես կամ երբ ենք դրանք օգտագործում: Ինչպես նաև, չենք էլ գիտակցում կամ մտածում այդ ասույթների ծագումնաբանության մասին: Դրանցից շատերը գալիս են լատիներենից, և որոնցից մի քանիսը տեղադրել եմ այս նյութում:
Continue reading “Լատիներեն ասույթներն իտալերենով և հայերենով”Էջմիածին՝ զբոսաշրջային ներուժ ունեցող ուղղություն
Գտնվելով Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա՝ Էջմիածինը հանդիսանում է զբոսաշրջիկների կողմից այցելվող ամենահայտնի ուղղություններից մեկը: Այն աշխարհին հայտնի է որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին պետության հոգևոր կենտրոն, ինչն արդեն իսկ իրենից մեծ ներուժ է ներկայացնում աշխարհի քրիստոնյաների համար ուխտագնացությունների կենտրոն դառնալու:
Continue reading “Էջմիածին՝ զբոսաշրջային ներուժ ունեցող ուղղություն”Գառնի-Գեղարդ՝ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող երթուղի
Գրեթե բոլոր զբոսաշրջիկները, որ գալիս են Հայաստան, անպայման այցելում են Գառնու տաճար և Գեղարդի վանք: Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղին սխալ կլինի ամբողջովին նոր համարել, քանզի դեռ 2008թ.-ին այդ ուղղությամբ արդեն իսկ բավական մարդ էր այցելում, ինչի շնորհիվ կառավարությունն իր առաջ դրեց ճանապարհային խնդիրների շուտափույթ լուծման հարցը:
Continue reading “Գառնի-Գեղարդ՝ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող երթուղի”Վայոց ձոր՝ Ռինդի ժայռափոր եկեղեցի, Խոտակերաց վանք
Հայաստանի իմ ամենասիրելի մարզերից մեկը Վայոց ձորն է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Վայոց ձորի հրաշալիքներն անվերջ են: Անհնար եմ համարում դրանց մասին մեկ հոդվածով գրելը. հաստափոր մի գիրք կստացվեր, կամ գուցե հատորներ: Այստեղ կխոսենք թվով քիչ, բայց շատ տպավորիչ վայրերի մասին, որոնք գտնվում են Վայոց ձորում:
Continue reading “Վայոց ձոր՝ Ռինդի ժայռափոր եկեղեցի, Խոտակերաց վանք”