Արդեն գիտեք, որ մեկնարկվել էր «Ուսումնասիրում ենք Կորեան» նախագիծը, իսկ ամբողջ ապրիլ ամիսը սիրով նվիրել ենք կորեերենի ուսուցմանը։ Այնքան հաճելի է, որ անգամ ուսուցիչներն են հետաքրքրություն ցուցաբերել այս լեզվի ուսումնասիրման հանդեպ։
Հարավային Կորեայում ճանաչված ռուսները
Վերջերս Ռուսաստանում սկսել է տարածում գտնել կորեական մշակույթը՝ ի շնորհիվ քեյ-փոփի։ Բայց գիտեի՞ք, որ շատ կորեացիներ կան, ովքեր «տարված են» Ռուսաստանով։ Այս նյութում ես կխոսեմ Հարավային Կորեայում ճանաչված նշանավոր ռուսների մասին։
Ջումոնգի լեգենդը – 주몽
Ջրի աստված Հաբեկը Հյոնվա անունով դուստր ուներ, ով սիրահարվել էր մի տղայի։ Սակայն Հաբեկը, դեմ լինելով այն երկուսի ամուսնությանը, բաժանում է նրանց և տարբեր վայրեր ուղարկում։ Գնալով Փույո արքայի թագավորություն՝ Հյոնվան դառնում է նրա հարճը։ Արքան Հյոնվային փակված էր պահում։
Թանգունի լեգենդը – 단군왕
Համաձայն լեգենդի՝ երկնքի տիրակալ (աստված) Հվանինը (환인) Հվանուն (환웅) անունով որդի ուներ, ով ցանկանում էր ապրել Երկրի վրա։ Հվանինը թույլ տվեց որդուն 3000 սպասավորներով իջնել Բեկթուսան լեռան վրա, որտեղ էլ վերջինս հիմնեց Սինսի երկիրը (신시), Աստծո քաղաքը։
반갑습니다
Այսօրվա մեր թեման կլինի ծանոթությունը։ Բայց մինչ այդ սովորենք մի քանի բառ՝ հետագա ուսումը ավելի մատչելի դարձնելու նպատակով։