Design a site like this with WordPress.com
Get started

Ուխտագնացությունը Իտալիայում

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ գալիս են Իտալիա՝ ծանոթանալու սննդի, գինու, մշակույթի և ծովափնյա գեղեցիկ հանգստավայրերի հետ: Սակայն Իտալիան հայտնի է նաև իր կրոնական պատմությամբ և լի է ուխտագնացային վայրերով:

Ուխտագնացությունը դեպի Իտալիա նման է պատմության, արվեստի, մարդկային դրամայի և խորը հավատքի շերտերի մեջ քայլելուն: Այստեղ դուք մտնում եք նահատակների, սրբերի, պապերի և հին քաղաքակրթությունների երկիր:

Ուխտագնացության վայրերը Հռոմում

Հռոմը կաթոլիկության սիրտն է՝ իր պատմության շերտերով, սրբերի քաջությամբ, նահատակների վկայությամբ և հավատացյալների աղոթքներով:

Սան Լորենցու բազիլիկա

Կառուցվել է հենց Սուրբ Լոուրենսի թաղման վայրում, այստեղ են գտնվում Սուրբ Լորենսի, Սուրբ Հուստինի և Սուրբ Ստեփանոսի սուրբ մասունքները: Պիոս IX Պապը՝ պատմության մեջ ամենաերկար գահակալած Պապը, թաղված է իր անունը կրող փառավոր զարդարված մատուռում, որտեղ նա գումարել է Վատիկանի Առաջին ժողովը:

Սբ. Կալիկտուսի կատակոմբեր

Որպես հռոմեական կաթոլիկների առաջին պաշտոնական գերեզմանատուն՝ այստեղ են թաղված 3-րդ դարի պապերը, և որտեղ հայտնաբերվել է սուրբ Սեսիլիայի մարմինը։ Այստեղ վաղ քրիստոնյաները վտանգում էին իրենց կյանքը՝ ծպտյալ պատարագ ընդունելու համար:

Սբ. Սեսիլիա եկեղեցի

9-րդ դարի Սուրբ Սեսիլիա եկեղեցին կառուցվել է մ.թ. 200 թ-ին այն տան վրա, որտեղ Սուրբ Սեսիլիան ապրել է նախքան նահատակվելը: Գլխավոր խորանի տակ գտնվում է Ստեֆանո Մադերնոյի կողմից քանդակված “Սուրբ Սեսիլիայի նահատակությունը” քանդակը, ով 16-րդ դարում տեսել է սրբի մարմինը՝ այն հանելուց հետո: Նա ասաց, որ «նրա մարմինը այնպիսի թարմ տեսք ուներ, ինչպես թաղման օրը»:

Ուխտագնացության վայրերը Վատիկանում

Վատիկանը Իտալիայում ցանկացած ուխտագնացության կարևորագույն կետն է: 1929 թվականից ի վեր ինքնիշխան պետություն Վատիկանը կաթոլիկ եկեղեցու հոգևոր միջուկն է, որը ղեկավարում են Հռոմի պապը, Հռոմի եպիսկոպոսը և Պետրոս առաքյալի իրավահաջորդը։

Սբ. Սեբաստյան մատուռ / CAPPELLA DI SAN SEBASTIAN

Բազիլիկայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը՝ Սուրբ Հովհաննես Պողոս II-ի մնացորդները, գտնվում են այստեղ՝ BEATVS IOANNES PAVLVS PP. II մակագրությամբ մարմարե քարի տակ:

Սբ. Պետրոս բազիլիկա

Օգտվեք վերելակից և բարձրացեք 320 քայլ դեպի վերև։ Կամ բարձրացեք 551 աստիճաններով առանց վերելակի՝ Սուրբ Պետրոսի բազիլիկայի գագաթից դուրս գալու և Հռոմի համայնապատկերային տեսարանը տեսնելու համար:

Աղբյուրներ՝

Այլ նյութեր՝

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: