Design a site like this with WordPress.com
Get started

Այցելություն Արարատ կոնյակի գործարան

Դեկտեմբերի 17-ին այցելեցինք Արարատի կոնյակի գործարան, քանզի բաց դռների օր էր։

Վաղուց էի ցանկանում այցելել այդտեղ և, վերջապես ցանկությունս իրականացավ։

«Նախասրահում» մեզ ներկայացրեցին, թե ովքեր, ինչպես և երբ են հիմնել Արարատ կոնյակի գործարանը։ Պատմեցին նաև գործարանի «նախապատմությունը», առաջին կոնյակի մասին, ինչպես նաև՝ տվեցին ընդհանուր պատկերացում։ Հենց այստեղ մեզ բացեցին հայկական կոնյակների համեղ լինելու գաղտնիքը։

Այնուհետև ուղևորվեցինք դեպի մառան, որտեղ պատմության հետ մեկտեղ, մեզ ներկայացրեցին կոնյակի, տակառի պատրաստման ընթացքը։ Քարտեզի վրա ցուցադրեցին այն վայրերը, որտեղ ունեն կառույցներ, դիտեցինք նաև փոքրիկ ֆիլմ, որի ընթացքում զբոսավարը ներկայացրեց մեզ խաղողագործության, կոնյակի ստեղծման ընթացքը։

Տեսանք «բուն» մառանը, անվանական տակառներ, «Խաղաղության տակառը», որը բացվելու է Արցախի հարցի լուծումից հետո միայն, համերը, որոնք զգացվում են Արարատի կոնյակներում, նշանավոր մարդկանց լուսանկարները, ովքեր այցելել են Արարատի կոնյակի թանգարան։

Շատ ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը։ Շնորհակալ եմ ընկեր Մարիաննային, որ կազմակերպեց մեր այցը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: