Հոկտեմբերի 28-30–ը անցկացրեցինք Ուրցաձորում։ Իմ առաջին ճամփորդությունն էր այստեղ։
Խաղաղ ու համեղ օրեր անցկացրեցինք։ Վերջերս իրոք կարիք ունեի հանգիստ ճամփորդության, թեպետ ես ակտիվ ճամփորդությունների սիրահար եմ (ինչը երբեք չեք մտածի ինձ նայելով)։
Մաքուր, սառը օդը, երկինքը, հեռվից երևացող Արարատը ու մեզ շրջապատող լեռները հանդարտեցնում էին ներսս։ Հետաքրքիր էր։ Ինքնաքննման շրջան եղավ։ Շատ բաներ նկատեցի, շատ այլ կարծիքներիս մեջ էլ ավելի համոզվեցի։

Անիրական էր թվում ամենինչ։ Կարծես երազանքներիս մեջ լինեի՝
- հինգով միասին մի տանն էինք,
- արթնանում ու լեռներն էի տեսնում, իսկ մեր սենյակի պատուհանից երևում էր Արարատի գագաթներից մեկը,
- գիշերները ֆիլմեր էինք դիտում,
- երկրորդ գիշերը մի քանի հոգով դուրս եկանք զբոսանքի ու պատահաբար նկատեցինք, թե ինչքան շատ աստղեր կային, որ անգամ Հարդագողի ճանապարհն էր երևում, ինչի համար էլ գնացինք ավելի մութ տեղ, պարկեցինք գետնին ու հիացանք երկնքի գեղեցկությամբ,
- Խոսրովի արգելոցում զբոսնեցինք։

Թեկուզ միայն աստղերի համար կփոշմանեի, եթե չգայի։

Leave a Reply