Հայաստանում ուխտագնացությունները կատարվում են անհատական կամ եկեղեցու միջնորդությամբ: Անհատական ասելով նկատի ունեմ այն ճամփորդությունները, որոնք նախաձռնվում են առանց խմբերի / կազմակերպությունների՝ մեկ կամ մի քանի հոգով, հիմնականում ընտանիքով: Օրինակ՝ Սպիտակի Սբ. Հովհաննեսը նման ուխտագնացությունների կենտրոն է:
Հայ առաքելական եկեղեցին նույնպես շատ հաճախ ՝ ուխտագնացություններ է կազմակերպում, որոնց կարող են մասնակցել ցանկացողները նույնպես: Կապված են լինում հաճախ տոների կամ իրադարձությունների հետ: Եկեղեցիներից շատերն ունեն Կիրակնօրյա դպրոցներ, Տիկնաց միություններ, Երիտասարդաց միություններ, որոնց շրջանակներում նույնպես ուխտագնացություններ են կազմակերպվում: Իհարկե, ուխտագնացությունը պետք է ոտքով քայլելը լինի՝ ամենասկզբից մինչև սրբավայրը ոտքով գնալը, բայց նման ուխտագնացությունները մեր օրերում շատ չեն: Իհարկե, եկեղեցին կազմակերպում է դրանք, օրինակ, Երիտասարդաց միության շրջանակներում, բայց ոչ հաճախ:
Leave a Reply