Design a site like this with WordPress.com
Get started

Դսեղ

Դսեղը Հայաստանի եթե ոչ ամենա, ապա ամենահայտնի գյուղերից մեկն է: Դրա պատճառ է հանդիսանում ոչ միայն Դսեղի չքնաղ բնությունը, այլ, հատկապես, Հովհաննես Թումանյանը, ում շնորհիվ հենց հաճախ ենք լսում Դսեղի մասին:

«Անուշի քարը», Դսեղ։ Լուսանկարը Հարութ Չատինյանի։

Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ.

1. Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն` բնակավայրերից զատված, առանձնացված տեղ:

2. Ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են  Դրսի գեղ կամ Դսեղ: Մի շարք մարդկանց կարծիքով Դսեղը նախկինում եղել է մեծ քաղաք` Զարինջա անունով: Սակայն Դսեղի պատմությանը վերաբերվող աղբյուրներում, 12-13-րդ դարերում կառուցված վանքերում ու մատուռների խաչքարերի ավելի քան 60 վերծանված  վիմագրություններում չի հանդիպել ո՛չ Դսեղ, և ո՛չ էլ Զարինջա անվանումը:

Դսեղից 2.5 կմ հարավ-արևելք` անտառի մեջ, գտնվում է գյուղի ամենատեսարժան վայրերից մեկը` Ծովեր կոչվող լիճը, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում հազարավոր զբոսաշրջիկների: Լիճը սնվում է իր տակից բխող աղբյուրներից և տեղումների հաշվին:

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց (Մարցաջուր) գետի ձախակողմյան ձորալանջի հարթակի վրա: Միջնադարյան (X-XIII դդ.) վանական համալիր է: Համալիրի հիմնական հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից և գավթից, որից հարավ գտնվում են համալիրի մյուս կառույցները` Ս. Հարություն մատուռը («Ագռավիտապան»), Մամիկոնյանների տոհմական գերեզմանատունը, ձիթհանը: Ձորում գտնվում է վանքապատկան կամուրջը:

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին․ լուսանկարը Հարութ Չատինյանի։

Լավ է պահպանած Մամիկոնյանների՝ 7-13-րդ դարերի տոհմական գերեզմանատունը:

«Սիրուն խաչը»․ լուսանկարը Հարութ Չատինյանի։

Դսեղի ողջ շրջակայքը համարվում է թռչունների բնակության կարևոր տեղանք՝ ըստ Bird Life International կազմակերպության։ Այստեղ կարելի է հանդիպել կովկասյան մարեհավի, սպիտակագլուխ անգղի և վայրի հնդկահավի։

Աղբյուրներ՝

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: