Design a site like this with WordPress.com
Get started

Կոտայքի մարզ՝ Թեղենյաց վանք, Թեժառույքի վանք

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

  • Թեղենյաց վանք

Թեղենյաց վանքը գտնվում է Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։ Գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա՝ Բուժական գյուղից 3 կմ հյուսիս-արևելք (պատմական Նիգ գավառ): Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.:

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին): Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

1827-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։

  • Թեժառույքի վանք

Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրվանդանի գագաթին՝ 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք:

Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝ երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր:

Աղբյուրներ՝

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: