Design a site like this with WordPress.com
Get started

Ճամփորդություն դեպի Մեծ Շարա

Մայիսի 28-ին ուղևորվեցինք հաղթահարելու Մեծ Շարայի բարձունքը, որն այդքան էլ բարդ չէր, բայց բացվող տեսարանները անիրական էին թվում:

Ամեն մի ճամփորդություն ինձ ստիպում է էլ ավելի սիրահարվել Հայաստանին: Իսկապես, որ հավետ սիրահարն եմ այս երկրի: Ճանապարհին այնպիսի՜ դրախտային տեսարաններ էին հանդիպում. որ նկարագրելը կամ նկարներով ցույց տալը անհնար է. գնալ ու տեսնել է պետք:

Դե՜, առաջին կանգառը Գնթունիկն էր, որտեղ կերա կյանքիս ամենահամեղ կրուասանը: Այնտեղ ազգագրական պարեր պարեցինք, որն իրական խենթություն էր առաջ թվում: Երբեք միայնակ չէի խիզախի պարել այդտեղ, բայց այս անգամ մենակ չէի: Հիանալի ժամանակ էր: Հրաշալի անցավ:

Շարունակեցինք մեր ճանապարհն ու շատ արագ հասանք Շարա: Հասկացա, որ կուզեի ամենամտերիմներիս հետ բացահայտել Հայաստանը: Նկատեցի, որ բազմությամբ բարձրանալը և՛ հեշտ էր, և՛ բարդ: Գլուխս աղմուկից չէր հանգստանում, բայց գոնե դանդաղ էինք շարժվում ու հետ չէի ընկնում:

Տեսարանը չորս կողմից խենթացնող գեղեցկություն ուներ: Ինձ հասկացնել էր տալիս, որ բնության մեջ ապրել է պետք: Երբեք այդքան պարզ, այդպիսին Արագածը չէի տեսել:

Ճանապարհին կանգ առանք պարելու: Երազանքներիցս մեկն էր, որ այդ օրը մասնակի կատարվեց:

Արարատն էլ հետ դարձին այնքա՜ն պարզ ու գեղեցիկ էր, ափսոս, որ նկարներ չեմ հասցրել անել:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: