Տարեկան հաշվետվություն. Երկրորդ կիսամյան

Ողջույն, հետևյալ նյութում ամփոփելու եմ հունվար-հունիս ամիսների ընթացքում բլոգումս հավաքած նյութերը, կատարածս աշխատանքները։ Այս տարվա առարկաններն ավելի մասնագիտական ուղվածություն ունեին, ու գրեթե բոլորից էլ ուսումնասիրել ենք մարզերը՝ իրենց տեսարժան վայրերով:

Մենք կրթական համակարգում անցանք ռուսերենանգլերենիտալերեն, զբոսաշրջություն, զբոսաշրջության ռեսուրսներ, տնտեսագիտություն, աշխարհագրություն, կոնֆլիկտների, փոփոխությունների և սթրեսների կառավարումհաղորդակցման հմտություններ, երկրագիտություն, մասնագիտական հայոց լեզու, ինչպես նաև մասնակցեցինք մի շարք ֆլեշմոբերի, նախագծերի, հանդիպումների և ճամփորդությունների: Անդամակցեցի նաև «Բարբառներ» ակումբին: Անհատական ձեռքբերումներիցս եմ համարում զբոսաշրջային ոլորտում աշխատանքի անցնելը:

Ճամփորդությունների մասին կարելի է կա՛մ երկար խոսել, կա՛մ պարզապես լռել, քանզի տպավորություններս միշտ վառ են լինում: Ամեն անգամ էլ ավելի ուժգին եմ Հայաստանին սիրահարվում ու այնպիսի զգացողություններ ստանում, որոնք անկարող եմ բառերով նկարագրել: Վերջինիս պատճառով էլ չեմ սիրում ճամփորդությունների մասին պատմել, խոսել: Ի հավելում այդ ամենին, դրանց շնորհիվ ձեռք ենք բերում մասնագիտական կարևոր հմտություններ և փորձ։ Այցելել ենք Ազատի ջրամբարը, որի նախագիծը մեր հնգյակն էր կազմել, այդտեղ նշեցինք մեր Նելլիի ծննդյան տարեդարձը։ Վերջերս գնացինք Արագածոտնի մարզ՝ Ամբերդն ու Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը տեսնելու, որտեղ էլ սիրահարվեցի Բյուրականի մառախլապատ լեռներին: Հասցրեցինք բարձրանալ Արմաղան և Մեծ Շարա լեռները:

• Ուսումնական առարկաների մասին

Անգլերենից կատարել ենք թարգմանչական աշխատանքներ, անցել ենք զբոսաշրջության վերաբերյալ թեմաներ և դիտել տեսանյութեր, կատարել ենք քերականական վարժություններ։ Ինչպես նաև, այս ընթացքում իրականացրել ենք մի շարք նախագծեր, որոնց մեջ են մտնում անգլերենով ֆիլմեր դիտել և գրքել կարդալը, անգլիացի գրողներին ուսումնասիրելը։

Ռուսերենից ունեցել ենք Հայաստանի մարզերի մասին մի նախագիծ, ինչի ընթացքում ուսումնասիրել ենք մարզերն իրենց տեսարժան վայրերով, կարդացել ենք պատմվածքներ ու կազմել երկխոսություններ։ Մարտ ամսից սկսել ենք կատարել ամենամսյա անհատական նախագծեր։

Իտալերենի շրջանակներում ընթերցել ու թարգմանել ենք մեր ընտրած պատմվածքները, լատիներեն ասույթները, անցել նոր քերականական թեմաներ: Նյութեր գտել ու հայերենից իտալերեն թարգմանել Հայաստանի տեսարժան որոշ վայրերի մասին՝ նպատակ ունենալով համացանցը զարգացնել Հայաստանի մասին իտալերեն նյութերով:

Զբոսաշրջություն առարկայից ուսումնասիրել ենք զբոսաշրջիկների նախասիրություններն ու հետաքրքրությունները, Հայաստանի մարզերն ու այնտեղ գտվող զբոսաշրջային ռեսուրսները։ Ամենքս ամեն մարզի հետ կապված մի նյութ ենք գրել և կարդացել դասարանում՝ միասին մանրամասն ծանոթանալով մարզերին:

Հաղորդակցման հմտություններ առարկայի շրջանակներում ուսումնասիրել ենք անձնական թերթիկ կազմելու հմտությունները, պաշտոնական նամակներ գրելու կանոնները։ Ուսումնասիրեցինք պայմանագրերը, իրավունքներն ու պարտականությունները, մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու ձևերը։

Հեծանվավարությունից դեռ հեծանիվ վարել չեմ սովորել, թեպետ այս տարվա նպատակներիցս մեկը հենց հեծանիվ վարել սովորելն է։

Մասնագիտական հայոց լեզու առարկայի շրջանակներում կատարել ենք քերականական ու թարգմանչական աշխատանքներ։

Աշխարհագրությունից ուսումնասիրել և սովորել ենք քարտեզներից ճիշտ օգտվել, անցել ենք լեռնագրություն, ջրագրություն, մարզերի քաղաքներն ու գյուղերը։ Նաև կատարել ենք հետազոտական աշխատանքներ։

Տնտեսագիտությունից ուսումնասիրել ենք մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ բանկային հաշիվներ, աշխատավարձ, խնայողություն ևն։ Ի դեպ, քննական աշխատանքս հենց գումարի խնայողության մասին է եղել:

Կոնֆլիկտների, փոփոխությունների և սթրեսների կառավարում առարկան մեզ մոտ այս կիսամյակում է ավելացելշ։ Հասցրել ենք ուսումնասիրել կոնֆիկտն ու դրա տեսակներն իրենց լուծումներով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: