Գառնի-Գեղարդ՝ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող երթուղի

Գրեթե բոլոր զբոսաշրջիկները, որ գալիս են Հայաստան, անպայման այցելում են Գառնու տաճար և Գեղարդի վանք: Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղին սխալ կլինի ամբողջովին նոր համարել, քանզի դեռ 2008թ.-ին այդ ուղղությամբ արդեն իսկ բավական մարդ էր այցելում, ինչի շնորհիվ կառավարությունն իր առաջ դրեց ճանապարհային խնդիրների շուտափույթ լուծման հարցը:

Հետաքրքրանշական է, որ Գառնու տաճարն ու Գեղարդի վանքը իրար հետ ժամանակագրական կամ գաղափարական որևէ կապ չունեցող կառույցներ են: Ընդհանրությունը միմյանց մոտ տեղակայված լինելն է: 

Գեղարդի վանքը 2000 թվականից գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: Գեղարդը եզակի է նրանով, որ երեք կողմից շրջապատված է հսկա ժայռերով իսկ չորրորդ կողմից կիրճով: Վանքի մի մասն ամբողջովին քարանձավի մեջ է:

2011 թվականի ապրիլի 28-ին Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին:

Դեռ 2014թ-ին անցկացրած հետազոտություններից պարզ է դարձել, որ Գառնի-Գեղարդ ուղղությունը զբոսաշրջիկների շրջանում հանդիսանում էր ամենահայտնի ուղղություններից մեկը:

2015թ-ին բրիտանական The Daily Mail-ը գրել է Քարդաշյանների՝ Գեղարդ այցի մասին և առաջարկել ծանոթանալ Երևանի հետ:

Ի շնորհիվ 2016 թվականի օգոստոսից Հայաստան ու Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկման, 2017 թվականից սկսեցին աճել իրանցի զբոսաշրջիկների թիվը թե Հայաստանում, և թե Գառնիում:

Երկու հուշարձաններն էլ բավականին ճանաչված են արտասահմանյան լրատվամիջոցների կողմից:

2018 թ-ին Գառնու տաճարի վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակվել չեխական ռադիոյի կայքում, որտեղ այն ներկայացվում է որպես քրիստոնյա Հայաստանի միակ հեթանոսական տաճար ու նշանակալի զբոսաշրջային վայր։

Բելգիական Le Vif Weekend պարբերականը հրապարակել է Հին Հռոմեական ժամանակաշրջանի ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը, որի 37-րդ տեղն է զբաղեցնում Գառնու հեթանոսական տաճարը:

Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ուղղությունն արդեն իսկ հաստատված և հայտնի ուղղություն է հանդիսանում: Այն հայտնի է նաև Երևանին շատ մոտ գտնվելու իր դիրքի շնորհիվ, քանզի շատ հարմար է մեկ օրյա այցելության համար: Զբոսաշրջության զարգացմանը տվյալ տարածքներում խթանում են նաև շրջակայքում բացված ժամանցի կենտրոնները, ինչպիսիք են, օրինակ, լավաշի թխման արարողությունը Գառնիի շրջակայքում, բացօթյա սրճարանը և այլն: Ւ դեպ, հենց տարբեր կառույցների ու հաստատությունների առկայության շնորհիվ կարելի է Գառնի-Գեղարդ ուղղությամբ զպոսաշրջային տարբեր տեսակների տուրեր կազմել և իրականցնել:

Հետաքրքիր վայրեր՝

  • Փիլիպոսյան Գևորգի տուն (Մաշտոցի փողոց 33/1) – երկար տարիների մանկավաժ, փայտագործ և քանդակագործ պապին փայտն արվեստի ստեղծագործությունների էր վերածում։ Գևորգ պապին պատրաստում է բազմատեսակ իրեր, հուշանվերներից մինչև զարդատուփեր։
  • «Նոյան այգի» – Այստեղ հյուրերին առաջարկում են տարբեր վարպետության դասեր, որոնց հետևելն անվճար է, իսկ մասնակցությունը արժե 1000 դրամ։
  • «Գառնի իշխանանոց» ռեստորան

Աղբյուրներ՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: