Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ եկեղեցի

Սուրբ Հովհաննես Կարապետի վանքը գտնվում է Արարատ մարզի Մոշաղբյուր / Ջնջռլու գյուղից 1 կմ հյուսիս-արևելք։ Վանք հասնելու համար Վեդի-Լուսաշող ճանապարհից պետք է թեքվել դեպի աջ, սակայն, վանք տանող ճանապարհը կիսաքանդ է։

Ադամը և կենդանիների գլուխները

Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնադրել են Օրբելյան իշխանները մոտավորապես 14-րդ դարի սկզբին։ Այն ծառայել է որպես Օրբելյանների տոհմի գերեզմանատուն։ Պատերին առկա մնացած արձանագրությունները վերաբերվում են միայն վանքին կատարած նվիրատվություններին։

Սուրբ Հովհաննես Կարապետի վանքը բաղկացած է եկեղեցուց, որն անվանում են Սպիտակավոր Սբ․ Կարապետ, զանգակատնից, դամբարանատնից, միաբանության բնակելի շենքերի մնացորդներից, փոքրիկ գերեզմանոցից և պարսպաշարից։

  • Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր կառույց։ Ըստ վանքի պատերին պահպանված արձանագրության, այն կառուցել է Ջալալ Օրբելյանի կին Գոնցան՝ 1301թ․-ին։ Եկեղեցի մտնելիս միանգամից ուշադրություն է գրավում մուտքի ճակատակալ քարի բարձրաքանդակը։ Պատկերված է Աստվածածինը, ով գրկել է մանուկ Հիսուսին, իսկ նրա երկու կողմերում պատկերված են հրեշտակներ։ Վերևում պատկերված է Ադամը, իսկ շուրջը տարբեր կենդանիների գլուխներ։ Այս բարձրաքանդակը, ըստ պահպանված արձանագրության, քանդակել է Սարգիս վարդապետը։
    Եկեղեցու ներսում ընկած է մի մեծ քար, որի մի կողքի վրա եղած բարձրաքանդակին պատկերված է արծիվ՝ ճանկերում խոյ։ Այս պատկերը Պռոշյանների տոհմանիշն է։ Իսկ թե ինչպես է այն հայտնվել այս վանքում, նույնպես ունի իր բացատրությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բեկորը բերվել է Կարախաշ գյուղից, որը վանքից քիչ հեռու է գտնվում։ Այդ գյուղում պահպանվել են ընդարձակ եկեղեցու մնացորդներ, և վանքում եղած քարաբեկորը շատ նման է եկեղեցու մնացորդների քարաբեկորներին թե՛ նյութով, թե՛ մշակնան ձևով։
  • Դամբարանատունը գտնվում է կիսավեր վիճակում։ Այն եկեղեցու արևմտյան կողմում է։ Տանիքի վրա հետագայում  կառուցվել է մատուռատիպ փոքրիկ շենք։
  • Զանգակատունը գնվում  է դամբարանատան արևմտյան կողմում։ Այն իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ, երկհարկ մի կառույց։ Արտաքուստ քառակուսի է, ներքուստ՝ խաչաձև։
  • Միաբանության բնակելի շենքերը գտնվում են վանք հուշարձանախմբի արևմտյան կողմում։

  Աղբյուրներ՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: