Design a site like this with WordPress.com
Get started

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն: Կոնֆլիկտների դասակարգում

Կոնֆլիկտի սահմանումներից մեկն է.

Կոնֆլիկտը դա հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում է, ընդհարում, պայքարի հասցնող տարակարծություն և սուր վեճ։

Մարդկային պատմության բոլոր ժամանակներում էլ եղել են տարատեսակ կոնֆլիկտներ որոնք իրենց ազդեցությունն են ունեցել այդ պատմության ձևավորման հարցում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վտանգավորը ոչ թե դրանց առաջացումն է եղել, այլ կառավարումը: Հենց վերջինս էլ հիմք է հանդիսացել կոնֆլիկտաբանության ձևավորման համար, որպես առանձին գիտության: Կոնֆլիկտաբանությունը պատասխանում է այն հարցերին, թե ինչու են առաջանում կամ զարգանում կոնֆլիկտները, ինչպես կարելի է դրանք կառավարել:  

Կոնֆլիկտաբանները կոնֆլիկտը սահմանում են այսպես. ցանկացած իրավիճակ, որում սոցիալական իրականության սուբյեկտները` լինեն առանձին անհատներ, խմբեր, խոշոր  կազմակերպություններ, պետություններ, պետությունների միավորումներ, համարում են, որ  ունեն իրար հակասող նպատակներ, ընկալում են դիմացինին` որպես հակառակորդ, և դիմում  են ցանկացած գործողության` իրենց նպատակներին հասնելու համար, ընդհուպ մինչև  հակառակորդին ոչնչացնելը, որակվում է` որպես կոնֆլիկտ: 

Կոնֆլիկտաբանության խնդիրն է աշխատել կոնֆլիկտների հետ, դրանց զարգացման ցանկացած փուլում, ուսումնասիրել դրանք և կառավարել: 

Կոնֆլիկտների դասակարգումն ըստ ԱՄՆ մասնագետ Ասեֆայի, ով ծառի արմատով ու սաղարթով էր բնորոշում այդ դասակարգումը.

  • Կոնֆլիկտ չկա     _________________________
  • Մակերեսային կոնֆլիկտ – կա ծառի սաղարթը, բայց ոչ արմատը
  • Թաքնված կոնֆլիկտ -կա ծառի արմատը, չկա՝ սաղարթը
  • Բախում, խորքային կոնֆլիկտ-կա և՛ ծառի սաղարթը, և՛ արմատը
Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: