Արթիկի եկեղեցիները

Լմբատավանք – կանգուն VI-VII դդ.

Շիրակի մարզի Արթիկ քաղաքից հարավ-արևմուտքում, բարձունքի լանջին է գտնվում Լմբատավանքը: Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցին (6-7դդ.) կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով:

Ճարտարապետական առանձնահատկություններն են՝

  • հս. և հվ. ուղղանկյուն թևերը՝ թազի փոխարեն ծածկված գմբեթարդներով (եզակի է Հայաստանում)
  • Ավագ խորանը առանց լուսամուտի
  • հս-արմ սենյակը:

11-րդ դարում ոմն Կարապետ իր միջոցներով Լմբատավանքի համար ջուր է անցկացրել: 1191-ին իշխան Վահրամ Պահլավունու որդի վանահայր Բարսեղը, ըստ Գմբեթի արձանագրության, ՙՙանօրեններից՚՚ սելջուկներից, հետ է գնել Լմբատավանքը, վանքին նվիրել Ցիցք գյուղը և վերստին ջուր անցկացրել:

Լմբատավանք

1954-ին պեղումներ են կատարվել Լմբատավանքի շուրջը. գտնվել են խաչքարերի պատվանդաններ, 9-10դդ. գերեղմաններ, քանդակազարդ բեկորներ, կղմինդրներ (նախապես եկեղեցին կղմինդրածածկ է եղել): 1955-ին վերանորոգվել են Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու պատերը, վերականգնվել տանիքի և գմբեթի տուֆե ծածկասալերը:

Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու որմնանկարները վազ քրիստ. հայկ. մոնումենտալ գեղանկարչության ինքնատիպ և մեծարժեք նմուշներից են:

Լմբատավանքի որմնանկարները հասուն գեղ. միջավայրի ծնունդ են և սերտ աղերսներ ունեն 7-րդ դարի հայկական այլ որմնանկարների, ինչպես նաև հայկ. մանրանկարչության հայտնի ամենահին օրինակների հետ:

Աղբյուրներ՝

Հառիճ, Հառիճավանք VII–XIII դդ

Վայրը` Շիրակի մարզ, գ. Հառիճ
Հիմնադրվել է` 1201
Երևանից` 107-111կմ / 1ժ 50րոպե

Հառիճի վանք, Հառիճավանք վանական համալիրը

Արագած լեռան հյուսիսային լանջին է գտնվում Հառիճավանքը՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր, ինչի արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։

XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց:

Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: 

Պատմական ճշգրիտ տեղեկություններ չեն պահպանվել Սբ. Գրիգոր եկեղեցու շինարարության վերաբերյալ: Բայց եկեղեցու ճարտարապետական և դեկորատիվ տարրերի հետազոտությունները, ինչպես նաև պատերին պահպանված գրությունները, ցույց են տվել, որ Սբ. Գրիգորը հիմնադրվել է VII-րդ դարում։

Վանքը ծաղկում ապրեց XIII դարում, երբ Հառիճավանքը հանդիսացավ կարևոր մշակութային օջախներից մեկը: Հենց այդ ժամանակ էլ վանքին կից կառուցվել են մի շարք կառույցներ, այդ թվում՝  Սուրբ Աստվածածինը: Այն կառուցվել է 1201 թվականին, Իվանե և Զաքարե իշխանների կարգադրությամբ, ովքեր գնել էին Հառիճը Պահլավունիների իշխանական տոհմից: Այդ ժամանակ էլ վանքի շուրջը կառուցվել են պարսպապատերը:

1850 թ. Հառիճավանքը դարձավ կաթողիկոսական ամառանոց: Այդ ժամանակ վանքի տարածքը զգալիորեն ընդլայնվեց, կառուցվեցին վանական խցեր, սեղանատուն, դպրոց, հանրակացարան, հյուրասենյակներ և մի շարք տնտեսական շինություններ:

Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Աղբյուրներ՝

Այլ հետաքրքիր նյութեր Հառիճի վանքի մասին՝

Արթիկի Սուրբ Գրիգոր եկեղեցի կիսավեր – 7-րդ դար

Արթիկ բնակավայրը Հայաստանի ամենահին ու հայտնի վայրերից մեկն է: Այդ մասին են վկայում նրա տարածքում պահպանված բազմաթիվ հուշարձանները, որոնք առանձնահատուկ տեղ են գրավում Հայաստանի միջնադարյան ճարտարապետության մեջ:  Արթիկ քաղաքի շրջակայքում կան  հրաբխային տուֆի մեծ պաշարներ: Հիմնականում  քաղաքի բոլոր շենքերը կառուցված են այս քարից: Դրանցից մեկը Սուրբ Գևորգ եկեղեցին է: Հայտնի չէ, թե կոնկրետ երբ է կառուցվել այս գեղեցիկ կառույցը: Ճարտարապետական ​​և շինարարական առանձնահատկությունների վերլուծության համաձայն  եկեղեցին թվագրվում է VII դարի կեսերից:

Արթիկի սուրբ Գևորգ եկեղեցու վիմական արձանագրություններ - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Սբ. Գրիգոր եկեղեցին խաչաձև հատակագծով և կենտրոնագագաթով կառույց է։ Արևելյան կողմերում կան քառակուսի հիմքով խորաններ, արևելյան պատերի մեջ կան աբսիդաձև փոքրիկ խորշեր։ Իսկ հյուսիսային կողմը խաչթև է, ներսից ու դրսից կիսակլոր է, իսկ մյուսները՝ ներսից կիսակլոր, դրսից՝ բազմանիստ։ Արևելյան կողմից եռանիստ աբսիդը լուսավորվում է երեք պատուհաններով։ Եկեղեցու աղոթասրահը ծածկված է եղել լայնանիստ գմբեթով, մեզ է հասել ավերված վիճակում։ Կա 2 մուտք, մեկը արևմտյան կողմից է և գլխավորն է, իսկ մյուսը՝ հարավից։ Հյուսիսային և արևմտյան ճակատները նման են միմյանց, և նիստերի անկյունները ընդգծված են զույգ կիսասյուներով։ Խաչթևի հաստ պատի ներսում կան աստիճաններ։

Եկեղեցին Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆից է կառուցված։ Քարերի վրա չեն պահպանվել գրավոր արձանագրություններ, բայց որմնասյուների խոյակներն և պատուհանների պսակները քանդակված են տարբեր զարդանախշերով՝ խաղողի ողկույզ և տերև, նռան ու արմավենու տերև։

Աղբյուրներ՝

Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցի – կիսավեր – 5-րդ դար

Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ փոքր Մարինե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցի է, որը գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցուց դեպի արևելք։ Այս եկեղեցու հստակ կառուցման տարեթիվը հայտնի չէ, բայց ուսումնասիրելով եկեղեցու հատակագծային առանձնահատկությունները՝ կարելի այն վերագրել 4-ից 6-րդ դարերի կառույցի։

Սուրբ Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկ և գմբեթավոր խաչաձև կառույց է, եկեղեցում պահպանվել է բազիլիկին բնորոշ արտաքին սրահների մնացորդներ, եռակենտրոն կամարներ ու թաղեր։ Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսամուտների չափերը և բացվածքները նման են այդ դարաշրջանի հուշարձաննեերին։ Եկեղեցու յուրահատուկ հատակագծային հորինվածքը, որը ներքուստ և արտաքուստ խաչաձև է, աչքի է ընկնում իր տարբեր խորության խաչթևերով։ Արևելյան հատվածի խորանավերը խաչթև են և կարճ, իսկ արևմտյանը՝ զգալի խորություն ունի։ Իսկ հարավային և հյուսիսային խաչթևերը միանման են և՛ խորությամբ, և՛ ձևով։

Դրանց արևելյան պատերում կան մեկական խորաձև, կիսաբոլորակ որմնախորշեր, արևելյան խաչթևը գմբեթարդային են, իսկ մյուսները՝ թաղային ծածկերով են, արևմտյան թևը երկար է, շրջապատված է եղել 4-5-րդ դարերին բնորոշ սյունասրահով։ Եկեղեցու մուտքերը արևմտյան և հյուսիսային կողմերում են։ Եկեղեցին քառախորան է, որոնցից հյուսիսային խորանը դրված է կողմնային խոյակների վրա և ունի պայտաձև տեսք, իսկ մյուս երեքը ունեն կիսաշրջանի տեսք։

Աղբյուրներ՝

Պեմզաշենի Եռախորան եկեղեցի – կիսավեր – 5-7-րդ դարեր

Գտնվում է Պեմզաշեն գյուղի կենտրոնում, որը բաղկացած է իրար կից կառուցված վաղ միջնադարյան եկեղեցիների երեք եկեղեցիներից: Որպես IV–VII դդ. հուշարձանախումբ` հայկական ճարտարապետության պահպանված բացառիկ նմուշներից է: Հորինվածքային առանձնահատկություններով հնագույններից է: Համալիրի կենտրոնական եկեղեցին (VI դ.) եռախորան է` ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ, արտաքուստ ներառված ուղղանկյուն ծավալի մեջ: Սա քառաթև, գմբեթավոր փոքր կառույցներից միակն է, որի հորինվածքը արտաքուստ պարփակված է ուղղանկյան մեջ: Կառուցված է սրբատաշ տուֆի մեծադիրք արերով: Քարերի վրա կան վարպետների նշանագրեր: Դեկորատիվ հարդարանքը բնորոշ է VI – VII դդ. Հայկական ճարտարապետությանը: Ուշագրավ է մուտքի քանդակազարդ բարավորը, որի վրա պատկերված է Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, առջևում բազկատարած մեկենասի, վերևում հրեշտակների պատկերաքանդակներն են:

ՊԵՄԶԱՇԵՆԻ ԵՌԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական միջավայրի պահպանության ծառայության

Եռախորան եկեղեցուն հյուսիսից կից է V դ. Միանավ մեծ բազիլիկը (սրահավոր եկեղեցի), որը հուշարձանախմբի հնագույն կառույցն է: Հայտնաբերվել է 1970-ական թթ. պեղումների ընթացքում: Ներքուստ պայտաձև խորանով, արտաքուստ հնգանիստ, ուղղանկյուն հատակագծով սրահ է: Կառուցված է սրբատաշ տուֆի խոշոր քարերով: Պահպանվել են պատերի ստորին շարքերը և բազմաստիճան որմնախարիսխը:

Եռախորան եկեղեցուն հարավից կից է VI դ. Միանավ թաղածածկ փոքր եկեղեցին: Խորանը ներառված է ուղղանկյուն հատակագծի մեջ: Միակ մուտքը քանդակազարդ է:

1975-1976 թթ. իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգման և մաքրման աշխատանքներ:

Աղբյուրներ՝

Պեմզաշեն Մակարավանք կիսավեր Ժ դար

Պեմզաշեն Սբ. Առաքելոց կիսավեր ԺԳ դար

Հոռոմ կիսավեր ԺԹ դար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: