Արզնի

Արզնին Կոտայքի մարզում գտնվող առողջարանային գյուղ է։ Գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009), հիմնականում՝ ասորիներ։

Գյուղը հիմնվել է 19-րդ դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը, պարիսպներից դուրս, հյուսիսային կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը։ Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։

Ըստ ավանդության, հենց այստեղ է ժամանակին տեղի ունեցել Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև եղած ճակատամարտը։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը, բայց քանզի բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի։

Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր։ Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։

Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։

Ըստ լեգենդի Արա Գեղեցիկի վերքերը Շամիրամի զինվորները բուժում էին Արզնիի անմահական ջրով… Մյուս լեգենդը պատմում է, որ տիեզերակալ Տիգրան Մեծը արշավանքների ու պատերազմների փոքր դադարների ժամանակ իր հոգնությունն ու հիվանդությունները բալասանել է Արզնիում…
Գեղեցիկ է, որ այսօր Արզնին միայն լեգենդ ու անցյալ չէ, այլ իրական, անկրկնելի, բնակչության բոլոր շերտերին հասանելի, մատչելի, ժամանակակից առողջարան է:
Ասում են՝ մեկ անգամ գալիս են Արզնի, վերջնականապես բուժվում են, իսկ հետո գալիս ու վայելում են… Արզնու օդը, ջուրը, հացը…

Աղբյուրներ՝

Արզնի – Վիքիպեդիա – 24.10.2021թ, 23:46

https://hotel.am/am/47-arzni-n1-resort.html00:32

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: