Design a site like this with WordPress.com
Get started

Հրեշտակների Ձոր

Հրեշտակների Ձորը գտնվում է Արարատի մարզի Դաշտաքար գյուղում, մարզկենտրոնից մոտ 19կմ հեռավորության վրա։ Այս տարածքը ընկած է Արարատյան դաշտի նախալեռներում, Վեդի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա։ Երեք կողմից շրջապատված է ցածր, բուսականությամբ աղքատ լեռներով։

Հրեշտակների Ձորը շրջապատված է՝ Դահնակի, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաններով։

Հրեշտակների Ձոր | ՀՀ Տեսարժան Վայրեր | www.hatis.am | 1981 |

Երանոսի լեռնաշղթան կամ Երանոսի լեռները գտնվում են Արարատի մարզի հյուսիսային եզրի մոտ՝ Երանոսի լեռնաշղթայի արևմտյան կետում՝ Լանջազատ գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևելք-արևելք։ Լեռնաշղթայի ամենաբարձր կետը Երանոս (Կարմիր սար) լեռն է։ Բարձրությունը 1823 մ է։ Լեռան գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան Արարատ, Գեղամա, Արագած լեռները, և դեպի Ազատի ջրամբարը՝ իր լանդշաֆտային առանձնահատկություններով։

Ուրծի լեռնաշղթան կամ Ուրծի լեռները,գտնվում են Արարատի մարզի հարավում։ Երկարությունը մոտ 25կմ է, լայնությունը 11 կմ։ Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները՝ կարճ, զառիթափ։ Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով։ Հարավային լանջերը մասնատված են սելավաբեր, ժամանակավոր հոսք ունեցող նեղ և խոր հովիտներով: Ամենաբարձրը արևելյան հատվածում գնտվող Ուրձ լեռնագագաթն է՝ 2445 մ։ Այս լեռնաշղթայի մոտ է տեղադրված Հրեշտակների Ձորը։

Երկրաբանություն

Ձորի շերտերը երկրաբանական վաղ անցյալում ձևավորված ապարաշերտերն են։ Տեղանքում առկա ապարաշերտերը ունեն բաց կտրվածքներ, որը հնարավորություն է տալիս երկրաբաններին կատարել համապատասխան ուսումնասիրություններ և պարզել դրանց տարիքը։ Հատկապես շատ բարենպաստ պայմաններ կան կենսաշերտագրական մեթոդը կիրառելու համար, քանզի հեշտությամբ հնարավոր է պարզել ապարաշերտերում առկա բրածո մնացորդները, և որոշել դրանց առաջացման ժամանակահատվածն։

Ջրային ռեսուրսներ

Շրջանի հիմնական ջրային երակը Վեդի գետն է, Արաքսի ձախակողմյան վտակներից: Սկիզբ է առնում Դահնակի լեռնաշղթայի ու Գնդասարի լեռնազանգվածի միջև գտնվող Մժկատար լեռների հյուսիսահայաց լանջերից` մոտ 2700 մ բարձրություններից: Այս տարածքում առկա է հանքային ջուր, որը ունի բուժիչ կարևոր նշանակություն։

Հողեր

Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի շրջանը ներկայացված է լեռնաշագանակագույն հողերով, իսկ Արարատյան հարթավայրի բնահողային շրջանում Արաքս գետի և նրա ձախակողմյան վտակների բերվածքների վրա, մարդու ներգործության պայմաններում ձևավորվել են մարգագետնային գորշ ոռոգելի, կիսաանապատային գորշ հողերը: Այն հատվածներում, որտեղ հանքայնացված խորքային ջրերը մոտ են մակերեսին, առաջացել են նաև հիդրոմորֆ սոդային աղուտալկալի հողերով։

Բուսական և կենդանական աշխարհ

Տրավերտինների և կավերի հանքավայրով հայտնի այս շրջանում բուսական աշխարհը ներկայացված է օշինդրա-էֆեմերային և հալոֆիլ, գիպսաֆիլ անապատային բուսատեսակներով։ Այս շրջանում կենդանական աշխարհը ներկայացված է գերազանցապես անապատային և կիսաանապատային լանդշաֆտներին բնորոշ տեսակներով: Երկկենցաղներից հանդիպում է լճային գորտը, սիրիական սխտորագորտը, կանաչ դոդոշը, մողեսներից՝ կլորագլխիկը, օձագլխիկը, օձերից՝ կույր օձուկը, ռնգեղջյուր օձը: Բազմազան են թռչունները և միջատները: Թիթեռներից խոշոր առագաստաթիթեռը:

Աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: