Տնտեսագիտության հիմունքներ / Կիրառական տնտեսագիտություն – Հարցաշար

1. Տնտեսագիտության էությունը

Տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բարիքի և ծառայությունների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման ընթացքում մարդկանց միջև ծագած հարաբերությունները՝ կապված սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարման հետ։

2. Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները

Տնտեսական ռեսուրսները նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն են, որոնք օգտագործվում են անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար։

Դրանք այն պոտենցիալ հնարավորություններն են, որոնք հասարակությունն ունի իր տրամադրության տակ տվյալ պահին։

Ռեսուրսները լինում են՝

  • Բնական – հողը, նրա ընդերքը, անտառները, ջուրը, օդը, օգտակար հանածոները և այլն։
  • Աշխատանքային – մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակություններն են, որոնք նրանք օգտագործում են նյութական բարիքներ և ծառայություններ ստեղծելիս։
  • Նյութական – (ներդրումային ռեսուրսներ, իրական կապիտալ) արտադրության միջոցներն են, որոնք օգտագործվում են ապրանքների և ծառայությունների արտադրության մեջ։ Իրական կապիտալն իր մեջ ներառում է հիմնական և շրջանառու միջոցները։
  • Ֆինանսական – դրամական ռեսուրսների այն ամբողջությունն են, որոնք կարող են օգտագործվել որևէ խնդիր լուծելու և ապրանքների ու ծառայությունների արտադրության կազմակերպման համար։
  • Տեղեկատվական – գիտատեխնիկական հեղափոխության ծնունդ են։ Դրանք ձեռնարկություններին ապահովում են արժեքավոր տեղեկատվությամբ, որն օգտագործվում է արտադրական գործունեությունում՝ համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ։

3. Արտադրական հնարավորությունների սահմանափակություն

Ինչ-որ բան արտադրելու համար ռեսուրսներ են հարկավոր, ինչն էլ սահմանափակ է դարձնում արտադրական հնարավորությունները, քանզի այդ ռեսուրսները անսահման չեն:

4. Տնտեսական հարաբերությունների համակարգը

5. Հասարակական արտադրության կառուցվածքը

6. Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը

Մարդկանց պահանջմունքները բավարարելու պահանջմունքը մղում է իրենց ունենալու տնտեսական հարաբերություններ:

7. Բարիք

8. Տնտեսական արդյունավետություն

9. Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը:

  • Ի՞նչ ենք անում:
  • Ու՞մ համար ենք անում:
  • Ինչու՞ / Ինչպե՞ս ենք անում:
    • Ե՞րբ ենք անում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: