Տարեկան հաշվետվություն

Ողջույն, ես Անահիտ Աբգարյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի 2/1 կուրսում։ Ձեզ եմ ներկայացնում իմ տարեկան հաշվետվությունը։

Մենք կրթական համակարգում անցանք ռուսերեն, անգլերեն, իտալերեն, հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ, հայոց պատմություն /1-ին կիսամյակ/, իրավունք /2-րդ կիսամյակ/, զբոսաշրջություն, զբոսաշրջության ռեսուրսներ, անվտանգություն և առաջին բուժօգնություն, լանդշաֆտագիտություն և էկոլոգիա, ձեռներեցություն, քաղաքագիտության և սոցոլոգիայի հիմունքներ, հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև մասնակցեցինք մի շարք ֆլեշմոբների, նախագծերի և հանդիպումների։ Այս տարի բացվեց նաև «Հէվք» արշավականների ակումբը, որի հիմնական անդամներից մեկն եմ ես: Անդամակցեցի նաև «Բարբառներ» ակումբին: Անհատական ձեռքբերումներիցս եմ համարում մեր ճամփորդությունները, որոնց շնորհիվ ինձ համար նոր վայրեր բացահայտեցի Հայաստանում:

Ճամփորդություններ

Նախագծեր

Ուսանողական կյանքից հատվածներ կարող եք գտնել այստեղ:

Ռուսերենի դասերին կատարեցինք զանազան առաջադրանքներ, վերհիշեցինք անցած տարիներին անցած քերականությունները, մասնակցեցի նախագծերի, անցանք և սովորեցինք տարբեր հետաքրքիր պատմություններ, մասնակցեցինք ամենամսյա ֆլեշմոբներին, ստուգատեսներին: Սկսեցինք նաև երկարատև մի նախագիծ՝ Регионы Армении: Այդ ամենը կարող եք տեսնել այստեղ:

Անգլերենի դասին անցանք հետաքրքիր տեքստեր, սովորեցինք մի քանի քերականություն և հետաքրքիր շարադրություններ գրեցինք, տեսանյութեր դիտեցինք, կատարեցինք մի շարք առաջադրանքներ՝ քերականությունները ամրապնդելու նպատակով, մասնակցեցինք մի շարք նախագծերի: Ինչ խոսք, այս տարվա անգլերենի դասերն իսկապես հետաքրքիր էին:

Իտալերենի դասերի ընթացքում մեր իտալերենի մակարդակը հասցրեցինք Ա2-ի, ծանոթացանք Իտալիայի մշակույթին և հասարակական կյանքին, մասնակցեցինք նախագծերի: Շատ հետաքրքիր էին անցնում մեր դասերը: Գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ էինք ունենում իտալուհի Բիանկայի հետ, ով մեզ մեծ հաճույքով իտալերեն էր դասավանդում: Հենց Բիանկան ինձ մոտ իտալերեն սովորելու մեծ ցանկություն առաջացրեց: Այս տարի իտալերենը դարձավ իմ ամենից սիրելի առարկան:

Հայոց լեզվից կատարեցինք մի շարք առաջադրանքներ, սկսեցինք գրաբարի ուսումնասիրություններ իրականացնել, սակայն որոշ ժամանակ անց դադար տվեցինք և սկսեցինք խորանալ արևմտահայերենի մեջ: Գրականությունից անցանք մի շարք ստեղծագործություններ՝ հիմնականում արևմտահայերենով, գրեցինք վերլուծություններ:

Հայոց պատմությունից ուսումնասիրեցինք Հայաստանի մ.թ. պատմությունը, նոր շրջանը: Գրեցինք նաև կուրսային աշխատանք:

Երկրորդ կիսամյակից սկսեցինք նաև պար անցնել: Լանդշաֆտագիտություն, ձեռներեցություն, իրավունք և գրեթե մյուս բոլոր առարկաներից շատ մեծ բաց թողումներ արեցինք, քանզի մեր ճամփորդությունները կազմակերպում էին միշտ նույն օրերին, երբ ունեինք այդ առարկաններն, ու չէինք կարողանում մասնակցել դասերին: Արդյունքում մենք դաս չենք արել այս առարկաներից:

Ուսումնական տարվանից շատ ավելի մանրամասներ իմանալու համար այցելեք բլոգումս նշված բաժինները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: