Հունիսի 18-ին իրականացրեցինք դիպլոմային-ճամփորդություն, որի ընթացքում իրենց դիպլոմային աշխատանքներն էին ներկայացնում ավարտող զբոսաշրջության բաժնի ուսանողները:

Մեր առաջին կանգառը Խոր Վիրապը եղավ: Անուշիկը ներկայացրեց Խոր Վիրապը, տեղանքն ու պատմությունը: Պատկերացնու՞մ եք Խոր Վիրապ գնալն առանց Արարատը նկարելու:

Մինչ Խոր Վիրապ հասնելը, խանութ մտանք: Սա ասում եմ, որպեսզի կարողանամ այս հրաշք երևույթը ցույց տալ:

Հաջորդ կանգառը Վայոց ձորի Ս. Աստվածածին եկեղեցին էր, որի ճարտարապետն էր Մոմիկը: Ուսանողները այս վայրն էլ ներկայացրեցին:


Այնուհետև գնացինք Արենիի քարանձավ, որն իսկապես տպավորիչ էր բոլորիս համար: Գոհարը շատ հետաքրքիր տեղեկություններ տվեց այս վայրի մասին: Պարզվեց՝ հենց այստեղ է գտնվել աշխարհի ամենահին կոշիկը:


Հասնելով Վայոց ձոր՝ անկարելի էր Նորավանք չայցելելը: Վաղուց էի ցանկանում այստեղ լինել…





Այստեղ շատ հետաքրքրանշանական է երկու պատկեր ցույց տալը.
Սա Մարիամ Աստվածածնի յուրահատուկ պատկերման ձև է, որտեղ նա նստած է ոչ քրիստոնեական դիրքով: Նման դիրքով նստելը առավել վայել է մուսուլմանությանը: Աչքերին նայելով՝ կարող եք տեսնել նաև մոնղոլական ոճ:

Այստեղ կարող եք տեսնել նաև Արարչի պատկերը՝ դեմքով: Պատկերացնու՞մ եք, թե ինչքան քննադատությունների է արժանացել Մոմիկը, որ համարձակվել է Հորը դեմքով նկարել:


Դե, իհարկե, այցելեցինք նաև Զանգակատուն, Սևակի տուն: Մի քանի ժամ անցկացրեցինք Սևակի այգում նստած, ինչի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց դիպլոմային աշխատանքները:
Հետո մեզ միացան նաև Արատես գնացած ուսուցիչներն ու ուսանողները, որոնց մեջ էր նաև տիար Բլեյանը, ում առաջարկով էլ այցելեցինք գյուղի լիճը:



Շատ հետաքրքիր վայրեր բացահայտեցի, ինչի համար է շնորհակալ եմ այս ճամփորդության համար:
Leave a Reply