Երևանյան թափառումներ: Ցուցահանդեսներ

Հունիսի 10-ին կազմակերպեցինք մեր հերթական թափառումը: Այս անգամ շեշտը անվճար ցուցահանդեսների վրա էինք դրել: Ժամը 4-ին շարժվեցինք 99 երթուղիով դեպի կենտրոն:

Առաջինը այցելեցինք ՆՓԱԿ-ի ցուցահանդեսը, որում ներկայացված էին բազմատեսակ աշխատանքներ: Այս անգամ որոշել էին բաց ցուցահանդեսին թույլատրել մասնակցելու բոլոր ցանկացողներին, ինչի արդդյունքում էլ ստացել էին նման յուրահատուկ ՙՙարվեստանոց՚՚: Մեր քոլեջից ևս մասնակիցներ կային՝ Նարեկն ու Մերին: Շրջեցինք ցուցասրահներով, իսկ վերջում քննարկեցինք մեր հավանած գործերը: Իսկապես հետաքրքիր, այլընտրաքային եղանակով պատրաստված, տարբերվող և յուրահատուկ աշխատանքներ էին:

Այնուհետև ուղևորվեցինք դեպի Մոսկվա կինոթատրոնի բաց դահլիճ, որտեղ երբեմն միջոցառումներ, համերգներ են անցկացվում: Շատ հաճելի տեղանք էր, կցանկանայի այստեղ համերգի գալ:

Մեր հաջորդ կայանքը Ռասիա մոլում եղավ, որտեղ ՙՙԱրթ ֆուդ՚՚-ում մատչելի, բայց համեղ ճաշեցինք: Իջնելով՝ սկսեցինք ակնողներ փորձել, մինչև երեխաները, որոնք մեր հետ ճաշելու չէին եկել, միացան մեզ: Այնուհետև, միանգամից գնացինք հին կինոթատրոնի ներսում նցկացվող ցուցահանդեսին: Տարբերվող էր, բայց ինձ այնտեղ լավ չզգացի: Երևի ներսում խոնավություն էր տիրում, ինչի պատճառով փոքր-ինչ գլխապտույտ առաջացավ: Մեզ շատ բարեհամբյուր և՛ դիմավորեցին, և՛ ճանապարհեցին: Անգամ թույատրեցին արվեստագետների սենյակներով անցնել, նայել: Զգացինք հին կինոթատրոնի շունչը, տարիների մնացորդները:

Բավականաչափ հետաքրքիր էր: Շնորհակալ ենք նման լի ու հաճելի օրվա համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: