Design a site like this with WordPress.com
Get started

2020թ-ի Հայաստանի զբոսաշրջությանը հասցրած վնասները

2020 թվականի հասցրած վնասների մասին երկար կարելի է խոսել: Տարին լի էր ավերվածություններով և դժբախտություններով, որոնց հետևում էր ամբողջ աշխարհը՝ տանը կողպված: Բնական էր, որ այս ամենի պատճառով կտուժեր և զբոսաշրջությունը, որը 2019թ-ին իր պիկին հասավ:

Placeholder free icon

2020թ-ին մեկուսացվեցին բոլոր երկրները՝ վախ ներշնչելով յուրաքանչյուրին: Զբոսաշրջությունը կանգ առավ: Համաշխարհային մասշտաբով փակ սահմանները, չվերթերի, հյուրանոցային տնտեսության և հանրային սննդի օբյեկտների գործունեության ժամանակավոր դադարեցումը ոլորտը դրեցին ճգնաժամի մեջ:

Նվազեց նաև օդային տրանսպորտի արդյունաբերության եկամուտը: Կրճատվեց այցելուների և եկամուտի թիվը: Ոլորտի կանգնի հետ կապված՝ փակվեցին հազարավոր աշխատատեղեր

Մարդիկ սկսեցին խուսափել իրական կյանքում առնչնվել մարդկանց հետ: Այս ամենի հետևանքները մենք տեսնում ենք մինչ այսօր, ինչն էլ նոր զբոսաշրջային պայմանների հաստատում է պահանջում: Վերջինս նույնպես կարող է որոշակի վնասներ հասցնել. կլինեն մարդիկ, ովքեր առողջական, կլիմայական փոփոխության կամ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն լինի հարմարվել նոր սահմանափակումներին, զբոսաշրջային պայմաններին, ինչի պատճառով կխուսափեն ճանապարհորդություններից:

Home free icon

Թագավարաքից էլ ավելի ուժեղ վնաս հասցրեց Արցախյան պատերազմը և պատերազմի ելքը: Կորցնելով առհելի հողատարածք, կորցրեցինք նաև զբոսաշրջային շատ ուղղություններ, որին հետևեց այդտեղից ստացող եկամուտի կորուստը: Հաջորդ վնասը անվտանգության պակասն է: Զբոսաշրջիկները, հատկապես որոշ պետությունների կողմից արված հայտարարություններից հետո, վտանգ կզգան այցելելու Հայաստան:

2020թ-ի հասցրած վնասներն իրենց առհելի հետքն են թողել ներկա զբոսաշրջության վրա, իսկ 2021թ.-ը նույնպես չի խուսափում վնասներ հասցնել Հայաստանի զբոսաշրջությանը, սակայն պետք է կարողանալ խթանել դրանք, հնարավոր դեպքում օգտագործել, որպես առավելություն, գովազդ նոր զբոսաշրջիկներ գրավելու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: