Հանդուրժողականություն

Արդի ժամանակաշրջանում փոխադարձ կապերի, կոլեկտիվիզմի, միգրացիոն տեղաշարժերի, բնակչության զանգվածային տեղափոխումների, ինչպես նաև ուրբանիզացիայի հետևանքով սկիզբ դրված հասարակական նոր հարաբերությունների արդյունքում շատ է կարևորվում հանդուրժողականությունը: Վերջինս ընկալվում է որպես բարոյական ակտիվ գաղափարախոսություն, որը ոչ միայն պարզապես այլոց կարծիքները, գաղափարները, գործողությունները ընդունելու միջոց է, այլև էթնիկ և սոցիալական տարբեր խմբերի, կրոնի, մշակույթի նկատմամբ համբերատարության դրսևորման պատրաստակամություն:

Այսօր հանդուրժողականությունը բացարձակ անհրաժեշտություն է: Այն սոցիալական անվտանգության, հասարակության գոյատևման, կառուցարկման և զարգացման կարևորագույն պայման է: Հանդուրժողականություն ցուցաբերելը նվազագույնն է, որ հասարակությունը կարող է պահանջել իր անդամներից:

Հանդուրժողականության և մարդկանց խաղաղ համակեցության անհրաժեշտությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի ՄԱԿ-ի Մշակույթի, կրթության և գիտության կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ) անդամ երկրները 1995 Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 12-ը տևած Փարիզի 28-րդ խորհրդաժողովում միասնականորեն հաստատեն «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը»։

Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում ասված է․ «Հանդուրժողականությունը մեր աշխարհի հարուստ ու բազմազան մշակույթների, մեր արտահայտվելու ձևերի, ինչպես նաև մարդ լինելու վերաբերյալ տարբեր աշխարհայացքների հարգելը, ընդունելն ու արժևորելն է: Այն տարածվում է տեղեկացվածության, թափանցիկության, կապերի, մտքի, խոսքի և խղճի ազատության միջոցով։ Հանդուրժողականությունը ներդաշնակությունն է բազմազանության մեջ։ Սա ոչ միայն բարոյական, այլև քաղաքական և օրենքի պարտականություն է։ Հանդուրժողականության առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա միջոցով հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը, ինչպես նաև պատերազմի մշակույթի փոխարինումը խաղաղության մշակույթով»:

Հանդուրժողականությունը չի ենթադրում, որ ինչ-որ մեկը պետք է անտեսի սեփական արժեհամակարգը և ընդունի մյուսը կամ ների մյուսների արարքները։ Այն հարգանքի բարձրագույն ձևերից մեկն է, այն է՝ ընդունել մեկ ուրիշ մարդու իրավունքները։ Սրանից չի բխում, որ որևէ մեկը պետք է հանդուրժի հասարակական անարդարություններն ու մի կողմ դնի սեփական համոզմունքները։ Հանդուրժողականության ողջ իմաստն այն է, որ մարդ անհատն ազատ է իր համոզմունքների մեջ և պետք է ընդունի, որ մյուսներն էլ ունեն այդ նույն իրավունքը։ Սա նշանակում է՝ բոլո՛րը պետք է ընդունեն, որ մարդիկ ունեն տարբեր արտաքին, խոսելաոճ, պահվածք, արժեհամակարգ և այլն, և այս տարբերությունների հետ մեկտեղ իրավունք ունեն ապրել խաղաղ և մնալ այնպիսինն ինչպիսին կան։ Հանդուրժողական սկզբունքներից մեկն այն է, որ ինչ-որ մեկի տեսակետը չպետք է պարտադրվի մյուսներին։

Աղբյուրներ՝ 1, 2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: