Զբոսաշրջությունը Իտալիայում

ENIT-ի համաձայն՝ տարեկան 94 միլիոն զբոսաշրջիկով (2019)՝ Իտալիան համարվում է հինգերորդ ամենաշատ այցելվող երկիրը միջազգային զբոսաշրջության ժամանումներում: Մարդիկ հիմնականում Իտալիա են այցելում հարուստ մշակույթի, խոհանոցի, պատմության, նորաձևության և արվեստի, գեղեցիկ ափերի և լողափերի, լեռների և անգին հին հուշարձանների համար:

Զբոսաշրջությունը Իտալիայի ամենաարագ զարգացող և ամենաշահութաբեր արդյունաբերական ճյուղերից մեկն է, որի եկամուտը գնահատվում է 189,1 միլիարդ եվրո:

Ճամփորդությունն Իտալիայում

Իտալիան լավ կապակցված է մնացած աշխարհի հետ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային և ծովային ճանապարհներով:

Իտալիայում տեղից տեղ գնալը հեշտ է. թռիչքները և՛ հիմնական, և՛ փոքր քաղաքների միջև իրականացվում են ամեն օր, եթե ոչ ավելի հաճախ: Երկաթուղային ցանցերը տարածվում են ավելի քան 15,000 կմ (9, 321 մղոն) և հավասարապես ծածկում են ամբողջ երկիրը, այդպես էլ նաև ավտոճանապարհները, մայրուղիներն ու պետական ​​գլխավոր ճանապարհները՝ թույլ տալով վարորդներին և ուղևորներին արագությամբ և հեշտությամբ հասնել յուրաքանչյուր անկյուն: Հաճախակի և արագ լաստանավային գծերը անցնում են կղզիների և ափամերձ ու նավահանգիստային բոլոր հիմնական քաղաքների միջև:

Եվրամիության քաղաքացիները կարող են մուտք գործել և ճանապարհորդել Իտալիայում՝ իրենց անձը հաստատող վկայականը ձեռքին, մինչդեռ ԵՄ-ից դուրս գտնվողները պետք է անձնագիր ունենան իրենց հետ: Զբոսաշրջիկների համար մուտքային փաստաթղթեր ձեռք բերելը բավականին հեշտ է, իսկ դեսպանատներն ու հյուպատոսությունները կարող են օգնություն առաջարկել գրեթե ցանկացած անհրաժեշտության դեպքում:

Իտալիայում զբոսաշրջիկների ընդունելությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բայց նաև առաջարկում է այն կիրքն ու հյուրընկալությունը, որոնցով հայտնի են իտալացիները:

Կլիման բարեխառն է և արևոտ, բայց մի խուսափեք տեղեկացված լինել ամբողջ երկրի օդերևութաբանական պայմաններից:

Զբոսաշրջային ամենից հայտնի վայրերն Իտալիայում

  • Կոլիզեում, Հռոմ – Այս հնագույն տեսարժան վայրը, որն անկասկած ներառված է յուրաքանչյուր ճանապարհորդի ցուցակում, անհավատալի նշանակություն ունի Հռոմ քաղաքի համար: Կառուցված լինելով տրավերտինով, հրաբխային տուֆով և բետոնե աղյուսներով՝ այն երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է։ Այն օգտագործվել է գլադիատորական մրցույթների, հանրային ներկայացումների, ինչպես օրինակ՝ նավմախիայի, (միայն շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ նկուղային հարկը լցվեց այլ զբաղմունքների համար նախատեսված մեխանիզմներով) կենդանիների որսերի, մահապատիժների, հայտնի մարտերի կրկնությունների և հռոմեական դիցաբանության վրա հիմնված դրամաների համար։ Վաղ միջնադարում կառույցը դադարեցին օգտագործել զվարճանքների համար։ Հետագայում այն օգտագործվեց այլ նպատակների՝ բնակեցման, արհեստանոցների համար, որպես հոգևորականների թաղամաս, ամրոց, քարհանք և քրիստոնեական սրբավայր։ Չնայած երկրաշարժերի պատճառով մասամբ ավերված լինելուն, Կոլիզեումը մինչ օրս Հռոմեական կայսրության պատմական խորհրդանիշներից է և համարվում է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը։ Այն հռոմեական ամենահայտնի տեսարժան վայրերից է: Ամեն Ավագ Ուրբաթ Հռոմի Պապը «Խաչի ճանապարհը» անվամբ մոմավառության երթ է գլխավորում, որը սկսվում է Կոլիզեումի շրջակա տարածքից։
  • Մեծ Ջրանցք, Վենետիկ – Ոչինչ այնքան ռոմանտիկ չէ, որքան Վենետիկի ջրանցքներում գոնդոլով նավարկելը: Վենետիկն այցելելու եզակի վայր է, որը փողոցների փոխարեն ջրանցքներով է լի: Մեծ ջրանցքը Վենետիկի ամենահայտնի ջրանցքն է, որը, սակայն, «ջրանցք» բառի նեղ իմաստի, ջրանցք չէ, այսինքն` արհեստական եղանակով չի ստեղծվել, այլ նեղ վտակ է երկու կղզիների ծովածոցում, որոնցից մեկը Ռիալտոն է։
  • Պոմպեյ – հնադարյան քաղաք է Իտալիայում, որը կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին՝ Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։ Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայումս քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։ Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրերից է «Առեղծվածների ամառանոցը», որն ունի գինու մառան և պատկերասրահ։ Այն համարվում է երկրորդ ամենից շատ այցելվող վայրն ամբողջ Իտալիայում:
  • Երկնագույն քարայր, Ամալֆիի ափ Իտալիայի ափամերձ հատվածում է գտնվում Երկնագույն քարայր կոչվող հմայիչ բնական երևույթը: Թաքնված ծովային քարանձավում՝ Կապրի կղզու նեղ ժայռերի արանքում, օվկիանոսի շափյուղա կապույտ ջրերը փայլարձակում են մթության մեջ: Այս բնական տեսարանի պատճառը բնական լույսն է, որն անցնում է քարանձավի անցքից և արտացոլվում ջրից, այդ իսկ պատճառով թվում է, թե այն փայլում է:
  • Պիզայի ընկնող աշտարակը – Պիզայի աշտարակը աշխարհի ամենաճանաչելի տեսարժան վայրերից մեկն է: Աշտարակի կառուցումը սկսվել է 1100-ականներին, իսկ շենքը սկսել է թեքվել հենց այն ժամանակ, երբ աշտարակի կառուցումը հասել է երրորդ հարկին: Նախքան 1990-ականներին վերականգողական աշխատանքներ իրականացնելը, կանխատեսվում էր, որ աշտարակը ամբողջությամբ կփլուզվի մինչև 2000 թվականը: Այսօր այցելուները կարող են բարձրանալ աշտարակի աստիճաններով` վերևից տեսնելու քաղաքի ցնցող տեսարանը:
  • Վատիկան քաղաք, Հռոմ – Աշխույժ Հռոմ քաղաքում է թաքնված Վատիկան քաղաքը: Այս խորհրդանշական վայրը հանդիսանում է աշխարհում պատմության մեծագույն արվեստի գործերի և մի շարք առավել ճանաչելի տեսարժան վայրերի տունը: Հռոմի ամենահանրաճանաչ տեսարժան վայրերից մեկը համարվող Վատիկանը պայթում է անհավատալի ճարտարապետությամբ, պատմությամբ և արվեստով:
  • Միլանի տաճար (Duomo di Milano), Միլան – Սա աշխարհի ամենամեծ եկեղեցիներից մեկն է` Սանտա Մարիա Նասցենտեի հոյակապ տաճարը, որը հայտնի է նաև որպես Դուոմո դի Միլանո: Գտնվելով Միլան քաղաքում՝ այն հայտնի է որպես 1300-ականներին հայտնի շքեղ գոթական ոճի օրինակներից մեկը: Եկեղեցու բարդ ճարտարապետությունն ու արվեստը ստեղծվել են վեց դարերի ընթացքում, և այն դեռևս ավարտված չէ. շենքի որոշ տարածքներ շինարարության կարիք ունեն:
  • Հռոմի ֆորում, Հռոմ – Հռոմեական ֆորումը, չնայած մեր ցուցակում ցածր է նշված, նույնքան խորհրդանշական է, որքան մնացած վայրերը: Այցելուները կարող են քայլել հին Հռոմեական կայսրության երբեմնի ծաղկուն գլխավոր քաղաքի կենտրոնի արահետներով: Սկզբում ֆորումի տարածքում ճահճային լիճ էր, որտեղ լցվում էին մոտակա բլուրներից հոսող ջրերը։ Այն ցամաքեցվել է Մեծ կոյուղու միջոցով Տարքվինիոս Ավագի կողմից։ Տիբեր գետի վարարումներից առաջացած նստվածքի և մոտակա բլուրների քայքայման արդյունքում ֆորումի գետինը դարերի ընթացքում անընդհատ բարձրացել է։ Ե՛վ հանրապետության, և՛ կայսերական շրջանում ֆորումի ամենակարևոր գործառույթն այն էր, որ ծառայում էր որպես ռազմական շքերթների (Հռոմի տրիումֆների), տոնակատարությունների կիզակետային վայր։

Օգտակար հղումներ

Իտալիայի զբոսաշրջության կայքը
15 Top-Rated Tourist Attractions in Italy
Italy off the beaten path: 25 hidden gems in Italy
12 Secret Towns in Italy You Need To Visit Before They’re Overrun by Tourists
The Most Underrated Places in Italy To Add To Your Bucket List
Skip Venice: Italy’s Most Underrated Destinations to Visit This Summer
8 Lesser Known and Beautiful Places to Explore in Italy

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: