Design a site like this with WordPress.com
Get started

Թափառումներ Ավանում

Ապրիլի 21֊ին գնացինք մեր հերթական թափառումներին, բայց այս անգամ Ավանում։ Առաջին նշանակետը Բուսաբանական այգին էր, որտեղ մեզ հեքիաթի կամ ֆիլմի հերոսներ զգացինք՝ միայն տեսնելով բնության շքեղությունը։ Երկար շրջեցինք այգում, բայց ցավոք եկավ հեռանալու պահը։

Ուղևորվեցինք դեպի Ավանի կիսաքանդ Ծիրանավոր եկեղեցին, որը քաղկեդոնական ուղվածություն է ունեցել։ Համենայն դեպս մուսուլմանների տիրապետության տակ անցնելուց հետո եկեղեցին դադարել է գործել։ Մուտքի պատի վրա երկլեզու արձանագրություն կա, իսկ ելքի վերին պատը վիշապաքար է։

Ապա սկսեցինք քայլել դեպի ընկեր Էլյաենց տուն։ Երկար ճանապարհ անցանք՝ շա՜տ երկար, բայց ի վերջո հասանք մեր նշանակետին։ Ընկեր Էլյան մեզ համեղ թխվածք հյուրասիրեց, որն ինքն էր պատրաստել։ Հասցրեցինք նաև ֆիլմ դիտել ու քննարկումներ անել։ Կարծում եմ՝ արժե ընկեր Էլյաին խնդրել, որ որդեգրի ինձ։

Հետո ուղևորվեցինք դեպի Ավանի հին գերեզմանոց, որտեղ խաչքարներ կային։ Ամեն մեկը մի դարաշարջանի յուրահատկությունն էին հաստատում։ Տեսանք տարբեր դարաշրջանների խաչքարներ, որոնք ի զորու էին ցույց տալու տվյալ ժամանակաշրջանի զարգացվածությունն ու մասամբ մտածելակերպը։ Գերեզմանոցի ճանապարհին շատ հետաքրքիր տներ տեսանք, որոնք նմանեցրեցինք տարբեր հերոսների կամ հեքիաթների տների։ Օրինակ՝ տներից մեկը նմանեցրինք Ռապունցելի տանը, իսկ այլ մեկը նմանեցրինք վիկինգների տան։ Նաև ճանապարհին հին մեքենա տեսանք, որն ըստ իմ երևակայության, վթարի էր ենթարկվել տարիներ առաջ ու այլևս չի տեղաշարժվել։

Այնուհետև, երբ դեռ գերեզմանոցում էինք, կայծակ ու ամպրոպ սկսվեցին։ Ու ուժգին քամի սկսվեց։ Բայց մենք առաջ գնացինք ու ավտոբուս նստեցինք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: