Առաջադրանք

Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Մեր թթենիները 5 ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին՝ քաղցրանում։ Հուլիսին, օգոստոսին այնպես էր լինում, որ մեղր էր դառնում, մատերս իրար էին կփչում: Օգոստոսի վերջերին՝ սեպտեմբերին, չամիչ էին դառնում։ Ճյուղերին մնում էին կամ գետնին թափվում։ Չամիչներն էլ՝ քաղցր։ Մինչև Վարագա Սբ Խաչի տոնը կա՛մ թփերն իրենք իրենց էին ընկնում, կա՛մ նորից էին բուսնում։Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էինք ծառերը տակը։ Ոչ մի խիճ, ոչ մի խոտ չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով հարթեցնում էինք։ Ագուգաներով ծակում էինք առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիների, ուռիների, եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք։ Խողովակ էինք անում, որպեսզի թթերը առուները չընկնեին, ու գետը չտաներ։ Գոմաղբով սնուցում էինք արմատերը, ամեն յոթը օրը ոռոգում էինք, ջրով ողողում։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: