Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Ապրիլի 10֊ին ուղևորվեցինք Արագածոտնի մարզի որոշ հրաշագեղ տեսարժան վայրերը բացահայտելու։ Երբևէ չէի կարող մտածել, որ այս մարզը կարող է հարուստ լինել նման անկրկնելի շինություններով և պատմամշակութային վայրերով։

Ինչպես մեր ճամփորդությունների գերակշիռ մասը, այս անգամ էլ հավաքվեցինք Սբ․ Երրորդություն եկեղեցու բակում, իսկ ապա սկսեցինք մեր ճամփորդությունը։

Մեր երթուղու առաջին կանգառը եղավ Ագարակ հնավայրը։ Ընկեր Տիգրանը մեզ պատմեց ժայռի մասին, պարզվեց, որ ժամանակին ճանապարհ կառուցելու ընթացքում ժայռը երկու մասի են կիսել։ Այնուհետև մտանք ուրարտական ժայռափոր դամբարան, որտեղ փոքրիկ չղջիկ տեսանք, երբեք չէի մտածի, որ երբևէ կսիրեմ այդ կենդանիներին, այն էլ ընդամենը մեկ հայացքից։ Հետո արդեն բարձրացանք ժայռը, տեսանք գինու հնձաններն ու նախաքրիստոնեական ծեսերի համար նախատեսված անցքեր, որոնց մասին ընկեր Տիգրանը մեզ որոշ տեղեկություններ տվեց, իսկ ընկեր Գայանեն պատմեց ժայռի կառուցվածքի և Ամբերդ գետի մասին, որը ողողում էր մոտակայքը։

Հաջորդ կանգառը դարձավ Կոշ գյուղի մոտ գտնվող Ականատեսի խաչքարը, որի մասին մեզ հետաքրքիր տեղեկություններ տվեց ընկեր Տիգրանը, ապա մոտեցանք փոքր֊ինչ հեռու գտնվող ժայռին, որի մեջ աղբյուր էին անցկացրել։ Ընկեր Տիգրանը առաջարկեց ավանդազրույ հորինել ժայռի մասին, քանզի այն պատմություն չուներ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձներ տեսարժան վայրը։

Երրորդ կանգառը դարձավ Արուճ գյուղում գտնվող Սբ․ Գրիգոր եկեղեցին, որը հիշատակվում է Կաթողիկե անվամբ։ Սակայն եկեղեցին կառուցվել է Գրիգոր Մամիկոնյանի կողմից, ինչի պատճառով էլ, ըստ ամենի, հայտնի Սբ․Գրիգոր անվամբ։ Կախարդական տեսարան էր թե՛ եկեղեցու ներսում, թե՛ եկեղեցու շրջակայքում։ Խոսելով եկեղեցու պատմության մասին՝ շրջեցինք կառույցի տարածքում գտնվող եկեղեցիների ավերակների, իշխանական և կաթողիկոսական պալատների մասին։

Հետո մեկնեցիքն Արուճի քարավանատուն, որը կառուցվել է Դվին֊Անի ճանապարհի վրա։

Այնուհետև ուղևորեցինք դեպի Թալին, որտեղ կանգ առանք Ներսես Կամսարական իշխանի հովանավորչությամբ կառուցված Սբ․ Աստվածածին և ապա Սբ․ Կաթողիկե եկեղեցիների մոտ։ Երկու եկեղեցիներն էլ հիասքանչ էին, բայց Սբ․ Կաթողիկե եկեղեցին ամուր արմատներով մտել է սիրտս։ Կիսաքանդ կառույցից աննման տեսարան էր բացվում դեպի Արտենի լեռը։

Հաջորդ կանգառն էլ դարձավ Դաշտադեմի ամրոցը։ Ընկեր Տիգրանը մեզ պատմեց ամրոցի կառուցվածքի ու պատմության մասին, այնուհետև շրջեցինք տարածքով ու բարձրացանք ներսի շերտի պատի վրա։ Մոտակայքում էլ ճաշինք, բայց անձրև ու կայծակ սկսվեց ու ստիպված եղանք լքել տարածքը։

Ըստ ծրագրի՝ պետք է Կարմրաշեն գյուղ գնայինք ու զրուցեինք գյուղի բնակիչների հետ, սակայն եղանակի անսպասելի փոփոխման պատճառով պատճառով փոխեցինք երթուղին և գնացինք Տեղերի/Դեղերի վանք։ Վանքն ամբողջությամբ սև էր ու կարծես ֆանտաստիկ ժանրի ֆիլմից լիներ։ Հույս ունեմ, որ ապագայում ներկա կլինեմ այս եկեղեցում անցկացվող Պատարագներից գոնե մեկին։

Հաջորդ ու վերջին կանգառը եղավ Աղձքի պեղավայրի մոտ, որը համարվում է Արշակունի արքաների արքայական դամբարանը։ Այստեղ մտանք դամբարանը, որի մի կողմում դրված է եղել հեթանոս արշակունի արքաների ոսկորները, իսկ մյուս կողմում քրիստոնյա արշակունի արքաների ոսկորները։

Չէի ուզում՝ օրը վերջանար, աննկարագրելի ճամփորդություն էր, որից ստացածս տպավորությունները, հուսով եմ, հավերժ կտպվեն հիշողությանս ներսում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: