Պեղումների էինք գնացել

Ապրիլի 9֊ի առավոտյան ուղևորվեցինք դեպի Կարմիր բլուր՝ պեղումներ անցկացնելու։

Տիկին Կարինեն մեզ օգնեց գտնել այն վայրը, որտեղ ներկա պահին տեղումներ էին իրականացվում։ Որոշ ժամանակ հետևեցինք ընթացքին, ապա տեսանք, թե ինչպես կիսախաղալիք դրոնով նկարեցին հետազոտվող վայրը, որպեսզի վերևից նայելով որոշակի պատկերացում կազմեն, թե ինչ է իրենից ներկայացնում փորված հատվածը։

Ապա արդեն մենք անցանք պեղումներ իրականացնելուն։ Մինչ մեր գալը կարասի ստորին հատված էին գտել, իսկ մինչ մեր հեռանալը ևս մեկը գտան։ Անձամբ ես կերամիկա գտա, որի շուրջը սկսեցինք մաքրել ու փորել։

Մինչև ժամը 2֊ը մնացինք հնավայրում, իսկ հեռացանք, քանզի շտապում էինք։ Որոշեցինք այլ ճանապարհով ելք գտնել։ Արդյունքում անցանք Հրազդանի երկու խողովակների վրայով ու ոտքով վերադարձանք «Բանգլադեշ»։ Իրականում անչափ հետաքրքիր ժամանակ անցկացրինք, ու չեմ համբերում, թե երբ ենք կրկին գնալու։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: