Մարտ ամիսը լի էր ու ուսումնալից ի շնորհիվ հասարակագիտական ստուգատեսի, որի շրջանակներում հետաքրքիր հանդիպումներ էին կազմակերպվում։
Հանդիպումների մեծամասնությանը մասնակցել եմ, որոնց արդյունքում լսել ու սովորել եմ ինձ համար նախկինում անծանոթ տերմինների, ասպարազների ու տեղեկությունների մասին, որոնք գրավել են ուշադրությունս հետագա ուսումնասիրման համար։
Մասնակցել եմ նաև Տիգրան Հայրապետյանի հոդվածների ուսումնասիրություն-վերլուծությանը, ինչի շնորհիվ ծանոթացել եմ Տիգրան Հայրապետյանի մասին տեղեկություններին ու նրա հոդվածներին։ Երբ ընթերցում էի վերլուծությունս, փորձում էի ուշադիր լինել մարդկանց դիմախաղերին, որոնք ինձ բավական գոհացրին։
Շնորհակալ եմ նման հնարավորությունների համար, որովհետև հանդիպումներն իսկապես հետաքրքիր էին ու բազմազան։
Leave a Reply